211652_close_icon
views-count24939 դիտում article-date 11:56 19-05-2024

Արտակարգ դեպք՝ Երևանում. «Lexus»-ը «4-րդ գյուղում» բախվել է գազի խողովակին, կոտրել այն. օպերատիվ են գործել փրկարարներ, պարեկները, իսկ «Գազպրոմ Արմենիա» Երևանի ԳԳՄ-ի ծառայողների շնորհիվ ժամերի ընթացքում վթարը վերականգնվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մայիսի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 50-ամյա Գագիկ Գ.-ն, իր վարած «Lexus» մակնիշի ավտոմեքենայով Հաղթանակ թաղամասի 5-րդ նրբանցքի խաչմերուկի մոտ բախվել է գազատար խողովակին, կոտրել այն, ինչի հետևանքով սկսվել է գազի արտահոսք։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 7-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա Տրանս գազ» և Երևանի ԳԳՄ վթարավերականգնման ծառայության և Մալաթիա-Սեբաստիա Տարածքային արտադրաշահագործման ծառայության աշխատակիցները, ովքեր համատեղ ուժերով ժամերի ընթացքում, մինչև լուսաբաց աշխատանքների արդյունքում, վթարը վերականգնել են ու բնակիչները կանոնավոր ստանում են գազը։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Ալյոշա Այվազյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Գևորգ Երանոսյանն ու կրտսեր պարեկ Արթուր Կնյազյանը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան, իսկ վթարի պատճառը եղել է մեկ այլ ավտոմեքենայի վարորդի կողմից Գ. Գաբրիելյանի համար վթարային իրավիճակ ստեղծելն ու դեպքի վայրից հեռանալը:

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+

Նմանատիպ նյութեր