51821 դիտում
19:19 17-05-2024
Փամբակ գետում փրկարարներն ու ոստիկանները հայտնաբերել են 2 օր որոնվող, Վանաձորում հայտնի «Եդեմ» ռեստորանի աշխատակցուհու մարմինը․ փրկարարները մեծ դժվարությամբ են դին դուրս բերել վարար գետից․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Այսօր՝ մայիսի 17-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության, ոստիկանության Լոռու մարզային վարչության և ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները քաղաքացիների օգնությամբ մայիսի 15-ից որոնողական աշխատանքներ էին կատարում, ինչի շնորհիվ ժամը 13։00-ին Փամբակ գյուղի դպրոցի ուղղությամբ հոսող Փամբակ գետում հայտնաբերել են Լոռու մարզի բնակիչ 58-ամյա Երանուհի Գրիգորյանի դին։
Ժամանել են ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արթուր Զաքարյանը, ոստիկանության Բազումի բաժնի պետ Արամ Հարությունյանը, ոստիկանության Գուգարքի բաժնի պետ Մելինե Եղշատյանը և ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության պետ Գաբրիելյանը։
Փրկարարները վարար գետից մեծ դժվարությամբ՝ ճոպանների միջոցով, դուրս են բերել մարմինը, որից հետո հարազատները ճանաչել են, որ գետից դուրս բերվածը Ե․ Գրիգորյանն է։
Տեղում աշխատել են նաև ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետի գլխավորությամբ։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, մայիսի 15-ին, արտակարգ դեպք էր տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 16։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Լոռու մարզային վարչություն ահազանգ է ստացվել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին գործող «Եդեմ» ռեստորանային համալիրի աշխատակիցը ժամը 15։30-ի սահմաններում ռեստորանի տարածքից դուրս է եկել և չի վերադարձել։
Նշված վայր էին ժամանել ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արթուր Զաքարյանը, ոստիկանության Բազումի բաժնի պետ Արամ Հարությունյանը։
Ժամանել էին նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության և հրշեջ-փրկարարական ջոկատներից 3 մարտական հաշվարկ՝ վարչության պետ Գաբրիելյանի գլխավորությամբ։
Ժամանել էին նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի գլխավորությամբ։
Տեղում պարզվել էր, որ Լոռու մարզի բնակիչ 58-ամյա Երանուհի Գ․-ն, ով աշխատում էր «Եդեմ» ռեստորանում՝ որպես տեխնիկական աշխատակցուհի, ընդմիջման գնալու նպատակով դուրս էր եկել ռեստորանից։
Փրկարարները, ոստիկանները, պարեկներն, ռեստորանի ամբողջ անձնակազմն ու քաղաքացիները մի քանի ժամ շարունակ որոնողական աշխատանքներ էին իրականացրել և ռեստորանի հարևանությամբ հոսող Փամբակ գետում հայտնաբերել էին հատակը մաքրելու փայտը (պոլի փետ) և այլ պարագաներ։ Ըստ նախնական տեղեկությունների՝ Երանուհի Գ․-ն մաքրման աշխատանքներ կատարելու ժամանակ անզգուշաբար ընկել էր գետը։
Մթության պատճառով որոնողական աշխատանքները դադարեցվել էին, առավոտյան՝ կրկին շարունակվել։
Դեպքի փաստով ոստիկանության Բազումի բաժնում փաստաթղթեր էին ձևակերպվել, որոնք փոխանցվել էին ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն։
Լուսանկարներն ու տեսանյութերը՝ Արմինե Դանիելյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 185+
185+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2110 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)