211652_close_icon
views-count1084 դիտում article-date 18:32 06-08-2014

Նավասը աշխարհի լավագույն դարպասապահներից մեկն է. Ֆլորենտինո Պերես

Մադրիդի «Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսը գովասանքի խոսքեր է հղել թիմի նորեկ դարպասապահ Կեյլոր Նավասաի հասցեին, ով մադրիդյան ակումբ տեղափոխվեց «Լևանտե»-ից: «Նա աշխարհի լավագույն դարպասապահներից մեկն է: Ֆուտբոլիստ, ով հանդիսանում է հանճարեղ պրոֆեսիոնալ: Այժմ նրան սպասվում է իր ֆուտբոլային կարիերայի գլխավոր փորձությունը: Նա առաջարկներ էր ստացել աշխարհի լավագույն ակումբների կողմից, սակայն իր նախապատվությունը տվեց «Ռեալ»-ին»,- Պերեսի խոսքերը մեջբերում է «Ռեալ»-ի պաշտոնական կայքը:

Նմանատիպ նյութեր