211652_close_icon
views-count52778 դիտում article-date 00:02 09-07-2021

Նոր մանրամասներ Արագածոտնի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարից. Nissan-ը մխրճվել էր երկաթե արգելապատնեշի մեջ. սերիալների հայտնի դերասանուհու հետ հիվանդանոց է տեղափոխվել ևս մեկ տուժած. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի  ավագ հետաքննիչ  Վահագն Էլոյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է հունիսի 17-ին Արագածոտնի մարզում խոշոր ավտովթարի հետևանքով  հիվանդանոց տեղափոխված Nissan Teana  մակնիշի ավտոմեքենայի վարորդի և վիրավոր ուղևորի ինքնությունը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ ավտոմեքենան վարել է Երևանի բնակիչ, 26-ամյա Թամարա Գևորգյանը, իսկ վիրավորը՝ Երևանի բնակիչ, 45-ամյա Մարգարիտ Հ.-ն է:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ք. Գևորգյանը հանրությանը հայտնի հեռուստասերիալների  դերասանուհիներից է:

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հունիսի 17-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Արագածոտնի մարզում։    

Ժամը 18։30-ի սահմաններում Nissan Teana մակնիշի ավտոմեքենան Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 57 կմ-ում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել դաշտում։

Վթարի հետևանքով 1 հոգի, ում ավտոմեքենայից դուրս էին բերել օպերատիվորեն ժամանած արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Ապարանի հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները, ովքեր օգտագործել էին հատուկ տեխնիկա, ճանապարհային ոստիկանների և քաղաքացիների օգնությամբ դուրս էր բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել «Ապարան» բժշկական կենտրոն։

Օպերատիվ էին գործել նաև «Ապարան» բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը։

Դեպքի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ։ Ժամանել էին նաև նույն վաշտի ավագ հետաքննիչներ Վահագն Էլոյանը և Հայկ Վարդանյանը։  

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարում էր Վ. Էլոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր էին նախապատրաստվում։ Վ. Էլոյանի հանձնարարականով ավտոմեքենան ՃՈ ավագ տեսուչներ Էդգար Մելքոնյանի և Իսահակ Դարբինյանի ուղեկցությամբ տեղափոխվել էր ոստիկանության Ապարանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 57+
57+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր