211652_close_icon
views-count1287 դիտում article-date 15:38 05-07-2021

Անհրաժեշտ են սահմանադրական փոփոխություններ՝ վերադարձ կառավարման նախագահական մոդելին. «Հանրապետություն»

Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը` ի պատիվ 1995թ.-ին ընդունված առաջին Սահմանադրության. ցավոք, այդ օրը քաղաքական պատճառներով չդարձավ համաժողովրդական տոն և չընկալվեց Սահմանադրության՝ հիմնարար արժեք ու Հիմնական օրենք լինելու բովանդակային էությունը: Այս մասին հատարարություն է տարածել. «Հանրապետություն» կուսակցությունը:

Հայտարարությունում նաեւ ասվում է. «Շնորհավորելով բոլորիս Սահմանադրության օրվա առիթով՝ նորից ու նորից հայտարարում ենք, որ Հայաստանի Հանրապետության քաղաքական ու ազգային անվտանգության ապահովման, զարգացման ու կայունացման համար անհրաժեշտ են սահմանադրական փոփոխություններ՝ վերադարձ կառավաևման նախագահական մոդելին:

«Հանրապետություն» կուսակցությունը մշտապես դեմ է եղել կառավարման խորհրդարանական մոդելին, որ անցած տարիներին ապացուցեց ճգնաժամերի կառավարման իր անկարողությունը՝ երկիրը դնելով պերմանենտ ընտրությունների հարթության մեջ, և այսօր էլ կոչ է անում օր առաջ նախաձեռնել Սահմանադրության փոփոխություններ»:

Նմանատիպ նյութեր