211652_close_icon
views-count41158 դիտում article-date 20:13 03-07-2021

Խոշոր ավտովթար Տավուշի մարզում. բախվել են Opel Astra-ն ու Mitsubishi Pajero-ն. վերջինս էլ տապալել է արագաչափն ու հայտնվել դաշտում. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հուլիսի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում:
 
Ժամը 18:20-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 99 կմ հատվածում բախվել են Opel Astra և Mitsubishi Pajero մակնիշի ավտոմեքենաները:
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Դիլիջանի բժշկական կենտրոնի բժիշկները, տեղափոխվել են «Դիլիջան» բժշկական կենտրոն:
 
Բժիշկները մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել վիրավորներին:
 
Բախման հետևանքով Mitsubishi-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, հարվածել ճանապարհին տեղադրված արագաչափ սարքին, տապալել այն և հայտնվել դաշտում:
 
Արագաչափը դարձել է ոչ պիտանի:
 
Օպերատիվորեն ժամանել են ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Կարեն Ավազյանի գլխավորությամբ:
 
Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Արման Իսախանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
 
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Դիլիջանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Գևորգյանի գլխավորությամբ:
 
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:
 
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
 
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 52+
52+

Նմանատիպ նյութեր