50019 դիտում
19:50 21-01-2024
Խոշոր ավտովթար՝ Արարատի մարզում․ բախվել են Mitsubishi-ն ու Opel Astra-ն․ վերջինները բախվել են գազախողովակին ու հայտնվել դաշտում․ Opel-ը գլխիվայր շրջվել է․ կա 8 վիրավոր, այդ թվում՝ երեխաներ․ ժամանել է մարզի ոստիկանապետը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունվարի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 18։50-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 7-րդ կմ հատվածում բախվել են Mitsubishi և Opel Astra մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակներին և հայտնվել դաշտում։ Opel-ը գլխիվայր շրջվել է։
Վթարի հետևանքով 8 հոգի, որոնց մեջ կան երեխաներ, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են մի մասը Արտաշատի, մի մասը՝ Երևանի տարբեր հիվանդանոցներ։
Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Արտաշատի և Մասիսի բժշկական կենտրոնների շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերն ու ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Արտաշատի թիվ 23 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները։
Փրկարարները այնուհետև հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնն ու տեղում իրականացրել հերթապահություն։
Դեպքի վայր են ժամանել «Գազպրոմ Արմենիա» Արարատի մարզի գազի վթարավերականգնողականի ծառայողները։
Վթարի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Արմեն Նավասարդյանը և ոստիկանության Մասիսի բաժնի պետ Ասքանազ Դավթյանը։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գրիգոր Բաբաջանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի գլխավորությամբ։
Տեղում տարածքը սահմանազատել են նույն գումարտակի պարեկները և նրանց աչքից չի վրիպել, որ մի քաղաքացի վթարի վայրում փամփուշտներ հավաքելիս է եղել ու նա, տեսնելով պարեկներին, փամփուշտները թողել և դիմել է փախուստի։
Վթարի մասին ոստիկանության Մասիսի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Վահե Միրզոյանի, վարչության պետի տեղակալ Ներսես Մուրադյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Մասիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 94+
94+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
15553 դիտում
17:19 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում․ 1-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանական ազգային կենտրոն»
35801 դիտում
15:53 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ 24-ամյա երիտասարդը «աչքի վնասվածք հրազենով» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց