Բնակիչներն ասում էին. «Շնորհակալություն Երևանի քաղաքապետին և Կենտրոնի թաղապետին, որ ժամերի ընթացքում Չարենցի փողոցում աղբի բուրգն ու գարշահոտ վիճակը վերացրեցին». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ
Երեկ՝ օգոստոսի 14-ին, SHAMSHYAN.com-ի տելեգրամյան և տիկտոկյան ալիքներում, իսկ այսօր՝ օգոստոսի 15-ին SHAMSHYAN.com-ում ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էինք հրապարակել Երևանի Կենտրոն վարչական շրջանի Չարենցի փողոցում՝ ժողովրդին հայտնի «АТС»-ի շենքի հարևանությամբ տիրող գարշահոտ ու հակասանիտարական վիճակի մասին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գիշերն արդեն տելեգրամյան և տիկտոկյան ալիքներից տեղեկանալով այդ մասին՝ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի կարգադրությամբ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Պետրոս Պետոյանի գլխավորությամբ, համագործակցելով «Երևանի աղբահանության և սանիտարական մաքրման» ծառայության աշխատակիցների հետ, 2 ժամ պահանջվեց, որպեսզի Կենտրոնի թաղապետարանի և Երևանի քաղաքապետարանի սանմաքրման աշխատակիցները 2 բեռնատար աղբը հեռացնեն նշված վայրից, ինչից հետո Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Պ․ Պետոյանի կարգադրությամբ թաղապետարանի աշխատակիցներն այդ հատվածում կատարեցին ախտահանման աշխատանքներ։
Մի քանի քաղաքացիներ այսօր տեսնելով, որ տարածքն ամբողջությամբ մաքրվել է կեղտից ու գարշահոտից, իրենց շնորհակալությունն էին հայտնում Երևանի քաղաքապետ Տ․ Ավինյանի, Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Պ․ Պետոյանի, ԵԱՍՄ-ի աշխատակիցներին և հույս էին հայտնում, որ այս կառույցների արած լավ գործը մտքով ու հոգով խոզ մարդիկ նորից չեն վերածի աղբավայրի։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ քաղաքապետարանն այդ հատվածում առաջիկայում տեղադրելու է տեսախցիկներ։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, Երևանի Կենտրոն վարչական շրջանի Չարենցի փողոցում՝ ժողովրդին հայտնի «АТС»-ի շենքի հարևանությամբ, վեր էր խոյանում աղբի բուրգ։
Տևական ժամանակ այդ հատվածում տիրում էր գարշահոտ ու հակասանիտարական վիճակ, սակայն չգիտես ինչու ո՛չ Երևանի աղբահանության և սանիտարական մաքրման ծառայությանը, ո՛չ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Պետրոս Պետոյանին չէր մտահոգում, որ այդ վիճակի պատճառով հնարավոր է առաջանար համաճարակ։
Ի՞նչն էր պատճառը, որ տարածքը ոչ միայն չէին մաքրում, այլ նաև կարող էին տեղադրել տեսախցիկներ, որպեսզի հետագայում խոզի հոգեբանությամբ առաջնորդվող այն քաղաքացիները, ովքեր կցուցաբերեին ոչ սրտացավություն ու աղբը կթափեին աղբամաններին հարակից տարածքում, կհայտնաբերվեին ու կենթարկվեին վարչական պատասխանատվության։
Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի