211652_close_icon
views-count42371 դիտում article-date 10:03 15-05-2022

Ողբերգական դեպք Լոռու մարզում. Ազնվաձոր համայնքի դաշտամիջյան հատվածում ծառից կախված հայտնաբերվել է տղամարդու դի. հրշեջ-փրկարարները 2 կմ ոտքով մոտեցրել են մահացածին շտպաօգնության ավտոմեքենային

Երեկ՝ մայիսի 14-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 20:25-ի սահմաններում Արտակարգ իրվավիճակների նախարարության փրկարար ծառայության  911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ազնվաձոր համայնքին մոտակա դաշտամիջյան հատվածում ծառից կախված դի կա:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ թիվ 37 հրշեջ-փրկարարական ջոկատից  ու մինչ հրշեջ-փրկարարները կհասնեին, տեղի ուժերով հողանցման երկաթե սյունից քաղաքացիները իջեցրել են 30-35 տարեկան տղամարդու դի, այնուհետև հրշեջ-փրկարարները մոտ 2 կմ ոտքով դին մոտեցրել են երթևեկելի գոտի և հանձնել ոստիկանության Լոռու մարզային վարչության և ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողներին:

Փաստի առթիվ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում: 

Ոստիկանությունը պարզում է մահացածի իննքությունը:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ իրավապահներին դեպքի մասին ահազանգել է Ազնվաձոր համայնքի ղեկավարը:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 

Նմանատիպ նյութեր