94953 դիտում
10:20 17-09-2018
Ողբերգական դեպք Երևանում. «Վոլվո» ավտոպահեստամասերի հարևանությամբ գտնվող դաշտում ծառից կախված հայտնաբերվել է 28-ամյա երիտասարդի դի. հայտնաբերվել է նաև նամակ
Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։00-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշատի խճուղում՝ «Վոլվո» ավտոպահեստամասերի սերվիսի հարևանությամբ գտնվող դաշտում, ծառից կախված տղամարդու դի կա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հրաչ Խոստեղյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Սամվել Մաթևոսյանի գլխավորությամբ։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ ծառից կախված տղամարդը հանդիսանում է Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղի բնակիչ՝ 28-ամյա Արման Թ.-ն։ Նրա մոտ հայտնաբերվել է նաև նամակ, որում, մասնավորապես, գրված է. «Իմ մահվան մեջ, խնդրում եմ, ոչ մեկին չմեղադրել»։
Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է Շենգավիթի քննչական բաժնի ավագ քննիչ Հակոբ Մարգարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական և ձեռագրաբանական։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1867 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)