211652_close_icon
views-count1771 դիտում article-date 10:23 15-08-2026

Երևանում՝ Չարենցի փողոցում, պաշտոնյաների «բարձր հովանու ներքո» ստեղծվել է մինի աղբանոց. տարածքում տիրում է գարշահոտ ու հակասանիտարական վիճակ. առկա է համաճարակի վտանգ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Երևանի Կենտրոն վարչական շրջանի Չարենցի փողոցում՝ ժողովրդին հայտնի «АТС»-ի շենքի հարևանությամբ, վեր է խոյանում աղբի բուրգ։ 

Երեկ՝ օգոստոսի 14-ին, ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տևական ժամանակ է այդ հատվածում տիրում է գարշահոտ ու հակասանիտարական վիճակ, սակայն չգիտես ինչու ո՛չ Երևանի աղբահանության և սանիտարական մաքրման ծառայությանը, ո՛չ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Պետրոս Պետոյանին չի մտահոգում, որ այդ վիճակի պատճառով հնարավոր է առաջանա համաճարակ։

Ի՞նչն է պատճառը, որ տարածքը ոչ միայն չեն մաքրում, այլ նաև կարող են տեղադրել տեսախցիկներ, որպեսզի հետագայում խոզի հոգեբանությամբ առաջնորդվող այն քաղաքացիները, ովքեր կցուցաբերեն ոչ սրտացավություն ու աղբը կթափեն աղբամաններին հարակից տարածքում, կհայտնաբերվեն ու կենթարկվեն վարչական պատասխանատվության։

Իսկ մինչ այդ, լավ կլինի թաղապետն ու «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» ծառայության աշխատակիցները աղբի բուրգն ապամոնտաժեն։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր