211652_close_icon
views-count60425 դիտում article-date 16:46 01-07-2021

ՕՐՎԱ ԿԱԴՐ. ճանապարհային ոստիկանության ավագ տեսուչն ու ավագ հետաքննիչը ժամանակ չունեն պաղպաղակ համտեսելու

Վերջին օրերին հանրապետությունում եղանակի ուժեղ տաքացումն իր հետքն է թողնում նաև ճանապարհային ոստիկանության ծառայողների վրա։ 

Այսօր՝ հուլիսի 1-ին, լարված աշխատանքային օր են սկսել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ավագ տեսուչն ու ավագ հետաքննիչը, ովքեր ամառվա այս տապին չեն հասցնում անգամ 1 րոպե հանգստանալ, քանի որ ավտովթարները շատացել են, ու միակ սփոփանքը նա է, որ, բարեբախտաբար, զոհեր չկան։

Լուսանկարում պատկերված ավագ տեսուչին, ով ավելի շատ հայտնի է «Կոռադո» մականվամբ, և ավագ հետաքննիչ Գևորգ Պողոսյանին Հայանիստ գյուղի վթարի վայրում հավաքված քաղաքացիները ցանկացան բարի ծառայություն, որպեսզի այսօր այլևս ավտովթարներ տեղի չունենան ու նրանք կարողանան հանրապետության նախագահի նման ամառվա այս տապին պաղպաղակ վայելեն, իսկ եթե դեպք էլ լինի՝ առանց զոհերի ու վիրավորների, բայց այդ դեպքում «սմետան» տեղափոխող ավտոմեքենան գոնե նրանց պաղպաղակ բերի։ 


Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր