211652_close_icon
views-count9696 դիտում article-date 18:32 26-06-2021

Հերոսների հիշատակներին նոր հերոսներ կծնվեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ

28 տարի առաջ այս օրը, այս ժամերին Խաչակիրների տղերքով՝ 9 հոգի, խարույկի շուրջ երգում էինք, պատրաստվում գրոհելու Մաղավուզի բարձունքները, նաև առավոտյան՝ հունիսի 26-ին, ազատագրելու Մարտակերտի շրջկենտրոնը:
 
Սակայն այդ օրը մեր ճանապարհը կիսատ մնաց. հասցրեցինք ազատագրել և ապահովել Արցախի ուժերի առաջխաղացումը: Կարոն զոհվեց, Սանասարը ծանր վիրավորվեց, Իշխանը վիրավորվեց:
 
Թշնամին 48 լեշ, 2 թնդանոթ թողնելով, փախան: Մինչև վերջին փամփուշտը և մինչև լուսաբաց, ժամը 5-ին դիմադրեցինք, մինչև նոր ուժեր հասան շարունակելու մեր գործը: 100-150 հոգով 3 անգամ փորձ էր արվել թշնամու բարձունքը վերցնելու, նույնիսկ մի անգամ Մոնթեն էր փորձել, զոհեր և վիրավորներ տալով, բայց նահանջել էր:
 
1993թ. հունիսի 26-ի առավոտյան արցախյան ուժերը անցան ամեն կողմից գրոհի, և ազատագրեցին Մարտակերտի շրջկենտրոնը: Այդ օրը նաև իմ ծննդյան օրն էր, և Կարոն ասում էր. «Շահե, ազատագրված Մարտակերտում պիտի քո ծնունդը նշենք»:
 
Ավաղ, չհասցրեցինք...ՀԱՎԵՐԺ ՓԱՌՔ, ՍԻՐԵԼԻ ԸՆԿԵՐ, ՍԻՐԵԼԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ՝ ՀԵՐՈՍՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿՆԵՐԻՆ ՆՈՐ ՀԵՐՈՍՆԵՐ ԿԾՆՎԵՆ
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր