211652_close_icon
views-count2225 դիտում article-date 11:08 08-03-2021

Խոնարհվում եմ հերոսներ ծնած հայոց մայրերի առջև, որոնք դաստիարակում են մեր օրերի իրական հերոսների. ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյան

Ջերմորեն շնորհավորում եմ կանանց և աղջիկներին գարնանային մեկամսյա տոների մեկնարկի առթիվ: Համավարակի և պատերազմի դժվարին ժամանակներում կանանց փխրուն ուսերին ընկավ ծանր պատասխանատվություն:

Առաջնագծում և թիկունքում «սպիտակ բանակի» ներկայացուցիչները կատարեցին նվիրական աշխատանք՝ կորոնավիրուս ունեցող պացիենտներին բուժօգնության տրամադրումից մինչև վերքերի մշակում, շտապօգնության մեքենաներով վիրավորների տեղափոխումից մինչև վիրահատական միջամտություններ հնարավոր դարձան կանանց գործուն մասնակցությամբ:

Շատ կին բուժաշխատողներ շուրջ մեկ տարի աշխատեցին գերծանրաբեռնված աշխատանքային ռեժիմով՝ առանց սեփական տարածության և ժամանակի: Անքուն գիշերներն ուղղված էին կյանքերի փրկության և ապաքինման մարդասիրական առաքելությանը: Չեմ կարող առանձնահատուկ չհիշատակել, ակնածանքի ու մեծարման խոսքեր չուղղել հայ մայրերին, որոնց որդիների առողջության ու կյանքի գնով պաշտպանվել է մեր հայրենիքը:

Խոնարհվում եմ հերոսներ ծնած հայոց մայրերի առջև, որոնք դաստիարակում են մեր օրերի իրական հերոսների:

Հայ ընտանիքներում դարեր շարունակ հայ կնոջն է վերապահված կարևոր, պատասխանատու աշխատանքը, որը նրանք կատարում են պատվով ու մեծ նվիրվածությամբ: Թող ձեր ուժը կրկնապատկվի, անմար է ձեր որդիների կատարած սխրանքը:

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյան

 

Նմանատիպ նյութեր