5712 դիտում
21:46 15-06-2021
«Մեր երկրի նախկին, ներկա ղեկավարները հաստատուն քայլերով մեզ բոլորիս տանում են քաղաքացիական պատերազմի». Էդմոն Մարուքյան. Aravot.am
Aravot.am-ը գրում է. Այսօր վաղ առավոտից «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամները, ղեկավար Էդմոն Մարուքյանի գլխավորությամբ շրջում էին Վանաձոր քաղաքի տարբեր թաղամասերում, հանդիպում ընտրողների հետ: Իսկ արդեն երեկոյան հանրահավաք անցկացրեցին Արցախ պուրակում:
Հանդիպման ժամանակ Էդմոն Մարուքյանը, դիմելով ժողովրդին ասաց, որ նախկին ու ներկա իշխանությունները երկիրը տանում են քաղաքացիական պատերազմի. «Երկիրը շատ պառակտված է, հասարակությունը պառակտված է: Ամենօրյա ռեժիմով երկրում գնում է ատելության քարոզչություն, ամենօրյա ռեժիմով երկրում գնում է բռնության քարոզչություն: Եվ մեր երկրի նախկին, ներկա ղեկավարները հաստատուն քայլերով մեզ բոլորիս տանում են քաղաքացիական պատերազմի: Արդեն մի քանի օր է, բացի բռնության մասին խոսակցությունները, գործող վարչապետը չաքուչով է քարոզարշավն իրականացնում:
Այսօր Սերժ Սարգսյանն ասել, է որ դագանակով պետք է գլխին տալ չաքուչով եկողների դեմ: Մինչ այդ, Ռոբերտ Քոչարյանն ասում էր, որ դուելի է կանչում: Եվ ահա, այս պայմաններում մենք գնում ենք ընտրությունների»,- ասաց Էդմոն Մարուքյանն ու հավելեց, որ ստեղծված իրավիճակում «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն ընտրություններին մասնակցում է մեկ օրակարգով՝ համախմբման ու համերաշխության. «Ի՞նչ է սա նշանակում:
Այսինքն երկրի վիճակն այնքան բարդ է, այնքան ծանր է, որ մենք այլեւս ժամանակ չունենք եւ ճոխություն է իրար կոկորդ կրծելու այս քարոզչությունը: Ճոխություն է իրար դեմ չաքուչներ, դագանակներ հանելու այս քարոզչությունը:
Եվ հետեւաբար մենք ասում ենք, որ մենք ունենք հնարավորություն հունիսի 21-ին համախմբելու ամբողջ քաղաքական դաշտը: Հունիսի 21-ին բոլորով, միասնական ձեւավորելու ազգային համաձայնության կառավարություն՝ ներառական մեթոդով, որտեղ կլինեն բոլորը: Եվ ահա մենք բոլորի ներուժը ներառելով կսկսենք շենացնել մեր երկիրը»:

Նմանատիպ նյութեր
1936 դիտում
09:56 01-05-2014
Րաֆֆի Հովհաննիսյանը հաստատուն քայլերով դառնում է երկրապահ. 168 Ժամ
5746 դիտում
10:13 05-06-2020
Հայաստանը հաստատուն քայլերով գնում է դեպի համավարակի «իտալական սցենար»․ «Փաստ»
1165 դիտում
10:28 27-07-2023
Մենք հաստատուն քայլերով մոտենում ենք Հայաքվեի առաջին փուլի նպատակին. Ավետիք Չալաբյան
Այս բաժնից
649 դիտում
13:43 23-11-2024
Երկրաշարժ է գրանցվել. էպիկենտրոնը՝ Գորիս քաղաքից 42 կմ հյուսիս-արևելք
538 դիտում
12:36 23-11-2024
Այս տարվա հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779,151
751 դիտում
12:24 23-11-2024
Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը որոշել սափրել մորուքը․ որոշեցի՝ ավագ դստերս ծննդյան օրն եմ դա անելու. Aravot.am