5776 դիտում
10:13 05-06-2020
Հայաստանը հաստատուն քայլերով գնում է դեպի համավարակի «իտալական սցենար»․ «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է․ «Կորոնավիրուսի տարածմամբ ստեղծված իրավիճակը հասարակական և քաղաքական նոր իրողություն է ստեղծում մեր երկրում: Հանրության մեծ մասը համոզված է, որ մեր երկիրը տանուլ է տվել կորոնավիրուսի դեմ պայքարը, քանի որ Հայաստանը հաստատուն քայլերով առաջ է գնում դեպի «իտալական սցենար», ինչի մասին, ի դեպ, օրեր առաջ խոսեց նաև Նիկոլ Փաշինյանը։
Հանրությունը հաշվի է առնում, որ COVID19-ի՝ նոր տիպի կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի ողջ ստրատեգիան վերապահված է իշխանություններին, որոնք ի վիճակի չեղան ի սկզբանե ինտենսիվ և ագրեսիվ քայլեր ձեռնարկել վարակի տարածումը զսպելու նպատակով։
Կառավարության գործողությունների բնույթը պետք է լիներ թիրախային և հիմնված լիներ հայտնաբերելու, ստուգելու, ախտորոշելու և վերահսկելու վրա: Սակայն հաշվի առնենք, որ իշխանությունը կարող էր վարակի հետագա տարածումը կանխել համաճարակի սկզբնական փուլում, իսկ ներկայիս իրավիճակում անհնար է միանգամից կոտրել վարակի մեջքը, քանի որ կորոնավիրուսի տարածման տեմպերն անվերահսկելի բնույթ են ստացել։
Սակայն իշխանությունները գոնե մինչ երեկ այլ տարբերակով էին առաջ շարժվում՝ կորոնավիրուսի դեմ պայքարը շարունակել հակահամաճարակային կանոնների պահմանման շրջանակներում և այդ պայքարը հանրային վերահսկողության դաշտ տեղափոխել, երբ քաղաքացիները ևս իրենց բաժին պատասխանատվությունը կստանձնեն ստեղծված իրավիճակի համար։ Եվ այս համատեքստում պատահական չէ, որ վարչապետը նշում է հակահամաճարակային շարժում սկսելու մասին»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
1924 դիտում
09:13 14-10-2024
Այսօրվանից հաստատուն քայլերով գնում ենք դեպի խորը աշուն. Սուրենյան
1033 դիտում
10:21 30-09-2024
Հայաստանը հաստատակամ-սողացող քայլերով գնում է դեպի թուրքական ազդեցության գոտի. Վահե Հովհաննիսյան
1990 դիտում
09:56 01-05-2014
Րաֆֆի Հովհաննիսյանը հաստատուն քայլերով դառնում է երկրապահ. 168 Ժամ
Այս բաժնից
1468 դիտում
09:02 14-12-2024
Ինչո՞ւ այդքան խիստ պատիժ սահմանեց ՈՒԵՖԱ-ն. «Փաստ»
1252 դիտում
08:53 14-12-2024
Ինքն իր հետ մրցման է մտել. «Փաստ»
1117 դիտում
08:39 14-12-2024
Եսայան եղբայրները ձեռք են բերել իռլանդական ընկերության վերահսկիչ փաթեթը․ «Փաստ»