211652_close_icon
views-count2480 դիտում article-date 22:34 11-06-2021

Մի տղամարդ ինձնից շնորհակալություն հայտնեց, որ հանուն Հայաստանի այդքան վիրավորանքներ եմ տարել և թույլ չեմ տվել, որ զոհերից հետո մի կաթիլ արյուն թափվի. Փաշինյան

Tert.am-ը գրում է. Այսօր լավատեսության հաղթանակ է, որովհետև թվում էր, որ նոյեմբերի 9-ից հետո Հայաստանի պետությունը և ինքնիշխանությունը պիտի փլուզվի: Այս մասին այսօր Իջևան քաղաքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քարոզարշավի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը:

«Այսօր ես Այգեհովիտում լսել եմ խոսքեր մի տղամարդուց և նա ինձ ասաց հետևյալը, որ ես քեզ ուզում եմ շնորհակալություն հայտնել, որ դու այս ընթացքում հանուն Հայաստանի տարել ես բոլոր վիրավորանքները և թույլ չես տվել, որ Հայաստանում այդքան զոհերից հետո մի կաթիլ արդյուն թափվի, այս խոսքերը ինձ շատ մեծ ուժ են տվել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: 

Նմանատիպ նյութեր