2007 դիտում
09:53 28-10-2015
Կարեն Անդրեասյանը մսխել է այն հեղինակությունը, որ լավ թե վատ, կաթիլ առ կաթիլ փորձ էր արվել ստեղծել մյուս պաշտպանների կողմից. Ֆարմանյան «ՉԻ»
«Չորրորդ իշխանությունն» անդրադարձել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի տարեկան զեկույցի շուրջ ծավալված բուռն քննարկումներին և ներկայացրել է հարցազրույց ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանի հետ, ով խիստ քննադատության էր ենթարկել ՄԻՊ զեկույցը:
-[b]Դուք փաստեցիք, որ Հայաստանի ՄԻ պաշտպանը չունի հեղինակություն: Ո՞րն է Ձեր այդ տեսակետի պատճառը:[/b]
-Ոչ միայն չունի, այլև պարոն Անդրեասյանը մսխել է այն հեղինակությունը, որ լավ թե վատ, կաթիլ առ կաթիլ փորձ էր արվել ստեղծել մյուս պաշտպանների կողմից: Քաղաքական իշխանությունը օմբուդսմենին համարում է անլուրջ, քաղաքական ընդդիմությունը համարում է անլուրջ, քաղաքացիական հասարակությունը, այսինքն` հասարակական կազմակերպությունները, որոնք տասնամյակներով մասնագիտացել են իրենց ոլորտներում, նրան համարում են անլուրջ: Հասարակությունը ընդհանրապես տեղեկացված չէ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի մասին:
[b]-Պարոն Ֆարմանյան, իսկ ինչո՞ւ մինչև զեկույցը Դուք որևէ անգամ ելույթ չեք ունեցել՝ ասելու համար, որ Կարեն Անդրեասյանը փչացնում է ՄԻ պաշտպանի ինստիտուտի հեղինակությունը:[/b]
-Պետք է ասեմ, որ Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության վերաբերյալ տեսակետ հայտնելու միակ և լավագույն առիթը տարեկան զեկույցի քննարկումն է: Իսկ իմ ասածները ընդունել կամ չընդունելու համար ուղղակի պետք է կարդալ 560 էջանոց զեկույցը: Այնտեղ ծիծաղելի բաների կհանդիպեք: Ուզում եմ, որ ուշադրություն դարձնեք մի հանգամանքի վրա՝ զեկույցի մեջ անվերջ հղումներ են: Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցը պետք է հիմք ծառայի միջազգային կառույցների համար, այլ ոչ թե հակառակը: Եթե զեկույցի հեղինակը լուրջ մարդ լիներ, նրան կարելի էր նշանակել նաև սոցիալական հարցերի նախարար: Զեկույցում նշվում է, որ սահմանին հատուկ սարքավորումներ պետք է տեղադրեն, այ քեզ աշխարհացունց հայտարարություն՝ պետական միջոցները քամուն տալ:
Նմանատիպ նյութեր
60406 դիտում
22:41 02-12-2018
Լոռու մարզի ոստիկանները հերթական օպերացիան են իրականացրել. այն կոչվել է. «Գալիս է փաթիլ-փաթիլ, գնում է կաթիլ-կաթիլ»
Այս բաժնից
1477 դիտում
09:02 14-12-2024
Ինչո՞ւ այդքան խիստ պատիժ սահմանեց ՈՒԵՖԱ-ն. «Փաստ»
1252 դիտում
08:53 14-12-2024
Ինքն իր հետ մրցման է մտել. «Փաստ»
1126 դիտում
08:39 14-12-2024
Եսայան եղբայրները ձեռք են բերել իռլանդական ընկերության վերահսկիչ փաթեթը․ «Փաստ»