Եթե ինձնից խոսենք, ամեն բան առաջինը ինձնից է սկսվել. Մանվել Գրիգորյան
Այն ժամանակ, ում ես պաշտպանում էի, դեռ չէին ծնվել, իսկ այսօր այն ժամանակ չծնված փոքրիկները պաշտպանում են ինձ, իմ երեխաներին և իմ թոռներին: Այս մասին այսօր Եռաբլուրում ԵԿՄ-ի տոնի առթիվ ասաց գեներալ Մանվել Գրիգորյանը:
Հարցին, թե ինչի շնորհիվ հաղթեցին Արցախյան ազատամարտում, ԵԿՄ նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ, զորավար, ԱԺ պատգամավորը պատասխանեց, որ հաղթեցին հավատի ու միասնականության շնորհիվ. «Հավատում էինք մեզ ու հաղթեցինք»,-ընդգծեց գեներալը:
Նա նշեց, որ առաջին գյուղերը, որ ազատագրվել են Ղարաբաղում, ինքն է ազատագրել. «Ես եմ ազատագրել, հետո՝ Տողը: Առաջին ОМОН-ականներին, որ բռնեցին, ես եմ բռնել: Եթե ինձնից խոսենք, առաջինը ինձնից է ամեն անգամ սկսվել»:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի