211652_close_icon
views-count5023 դիտում article-date 22:46 09-03-2021

Եթե հանկարծ արյուն թափվի, ապա ինչպես «Մարտի 1»–ի արյունն է Նիկոլ Փաշինյանի ձեռքերին, այնպես էլ սա կավելանա. Հայկ Մամիջանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Tert.am-ը գրում է. Սրանից հետո տեղի ունենալիք ցանկացած գործողության, սրացման, բախման պատասխանատվությունը կրում է Նիկոլ Փաշինյանը, և բոլոր այն մարդիկ, ովքեր իրենց ուժերի ներածին չափով ամեն ինչ չեն արել, որ դա կանխվի: Այս մասին այսօր հանրահավաքին ասաց ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

«Ցուցարարները իրենց ասելիքը ասել են»,-ասաց նա և նկատեց, որ կազմակերպիչները կանխում են ցանկացած բախում:

«Եթե հանկարծ արյուն թափվի, ապա ինչպես «Մարտի 1»–ի արյունն է Նիկոլ Փաշինյանի ձեռքերին, այնպես էլ այս արյունը կավելանա իր ձեռքերին: Ըստ իմ տեղեկությունների՝ ոստիկանները հրաժարվել են կատարել ուժ կիրառելու հրամանը և հիմա բերվում են ինչ-որ այլ ոստիկաններ, որն անիմաստ է, քանի որ իրենք էլ են հայ լինելու, չկա մի հայ, որը վահանով ու մահակով կհարձակվի ուրիշ՝ խաղաղ կանգնած հայի վրա»,- ասաց նա և նշեց, որ Նիկոլի Հայաստանը ապրելու տեղ չի:

Ինչ վերաբերում է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի գործողություններին, ապա նա նշեց, որ ռազմական ճանապարհով անցած սպային չի կարող խորհուրդ տալ: «Պատերազմի բովով անցած սպան, վստահ եմ, գիտի, թե ինչ անի»,- ասաց նա:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր