36292 դիտում
22:53 03-06-2021
Արտակարգ դեպք Տավուշի մարզում. 51-ամյա տրակտորիստը տրակտորով խոտ հավաքելու ժամանակ մոտ 100 մետր գլորվել է ձորը. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մայիսի 31-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 14:25-ի սահմաններում «Բերդ» բժշկական կենտրոնից ոստիկանության Տավուշի բաժին ահազանգ է ստացվել, որ «գլխի մազածածկ հատվածի, ձախ նախաբազկի վերին երրորդականի, դրսային կողմնային պատռած վերքեր, գոտկային շրջանի քերծվածքներ, գանգուղեղային տրավմա, գլխուղեղի ցնցում հարցականով» մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Տավուշի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ վարորդը Տավուշի մարզի բնակիչ, 51-ամյա Արտեմ Փատյանն է:
Ոստիկանության ծառայողները պարզել են, որ Ա. Փատյանը նույն օրը՝ ժամը 11:45-ի սահմաններում, վարելով Նորաշեն արագօգտագործների կոոպերատիվին պատկանող «MTZ 82» տրակտորը, Նորաշեն բնակավայրին պատկանող «Տկողնուտ» կոչվող հանդամասում խոտ հավաքելու ժամանակ գլորվել է ձորը, որի հետևանքով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Փաստի առթիվ ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի հետաքննիչ Աղասարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 32+
32+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
15553 դիտում
17:19 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում․ 1-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանական ազգային կենտրոն»
35801 դիտում
15:53 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ 24-ամյա երիտասարդը «աչքի վնասվածք հրազենով» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց