211652_close_icon
views-count45168 դիտում article-date 22:39 06-07-2022

Արտակարգ դեպք՝ Տավուշի մարզում. 65-ամյա տրակտորիստը տրակտորով Կարմիր Աղբյուր բնակավայրի գերեզմանների ճանապարհին գլորվել է ձորը. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ հուլիսի 4-ին Տավուշի մարզում տեղի ունեցած  արտակարգ դեպքի փաստով: Այդ օրը՝  ժամը 12:15-ի սահմաններում,  Տավուշի մարզի բնակիչ, 65-ամյա Հրաչիկ Վ.-ն իր վարած «Տ-80» անվավոր տրակտրոով Ներքին Կարմիր Աղբյուր  բնակավայրի գերեզմանների ճանապարհին՝ վերելքի վրա, ըստ նախնական տեղեկությունների՝ չի կարողացել առաջ ընթանալ, կորցրել է կառավարումը և  հետընթացքով գլորվել ձորը:

Վթարի հետևանքով Հրաչիկ Վ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Բերդ» բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարները:

Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գուկարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար  Կարեն Աբազյանի գլխավորությամբ:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝  Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+

Նմանատիպ նյութեր