211652_close_icon
views-count16122 դիտում article-date 21:46 01-06-2021

Ֆրանսիայում Փաշինյանի դեմ ակցիա անող ցուցարարների դեմ արցունքաբեր գազ է կիրառվել, կան բերման ենթարկվածներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ֆրանսիայում ՀՀ դեսպանության մոտից ոստիկանությունը ցրել է Փաշինյանի դեմ ակցիա իրականացնող քաղաքացիներին՝ արցունքաբեր գազ կիրառելով։

Ոստիկանությունը նաև որոշ քաղաքացիների է բերման ենթարկել՝ նշելով, որ ակցիան արտոնված չէ։

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեցին ակցիային մասնակցած քաղաքացիները։

Հիշեցնենք, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով մեկնել էր Փարիզ, որտեղ հանդիպում էր ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, նաև այլ պաշտոնյաների հետ։

Լուսանկարները՝  ֆրանսահայ գործիչ Ժան էկյանի ֆեյսբուքյան էջից։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր