Բրազիլիայում ոստիկանությունը ցուցարարների դեմ արցունքաբեր գազ է կիրառել
Բրազիլիայի Ռիո դե ժանեյրո և Սան Պաուլո քաղաքներում ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ, ովքեր պահանջում են հետաձգել Բրազիլիայում անցկացվելիք ֆուտբոլի աշխարհի խաղերը։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Ցույցի ընթացքում զոհերի և տուժածների մասին տվյալներ չկան։
Բրազիլիայի հասարակական կազմակերպությանները մայիսի 15֊ը հայտարարել էին ֆուտբոլի աշխարհի առաջնության դեմ պայքարի օր։