Թուրքիայում ընտրությունների արդյունքներից դժգոհ ցուցարարների դեմ արցունքաբեր գազ է կիրառվել
Թուրքիայում ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ, ովքեր իրենց բողոքն էին արտահայտել խորհրդարանի ընտրությունների [url=https://shamshyan.com/hy/article/2015/11/01/69251/][b]արդյունքների[/b][/url] դեմ: Բողոքի ակցիան տեղի է ունեցել Դիարբեքիր քաղաքում:
Reuters-ի փոխանցմամբ, ցուցարարները քարեր են նետել, փողոցներ փակել:
Երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարել էր, որ նախագահ Էրդողանի Արդարություն և Զարգացում կուսակցությունը քվեաթերթիկների 90 տոկոսի հաշվարկով, հավաքել է 50 տոկոս ձայն, ինչը նշանակում է, որ նրանք ստանում են բացարձակ մեծամասնություն խորհրդարանում և կկարողանան ձևավորել կառավարություն: