Լիբանանում ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել ԱՄն դեսպանատան մոտ հավաքված ցուցարարների դեմ
Լիբանանի Աուքար քաղաքում բողոքի ցույց է տեղի ունեցել։ Այդ մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Նշվում է, որ մի քանի հազար մարդ է հավաքվել դեսպանատան մոտ։ Վերջիններս իրենց դժգոհությունն են հայտնել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի՝ Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշման և ամերիկյան դեսպանատունը Թել Ավիվից տեղափոխելու մտադրության դեմ։
Ցուցարարները պաղեստինյան դրոշները ձեռքներին ավտոմեքենաներ են այրել և ոստիկանների ուղղությամբ քարեր նետել, ինչին ի պատասխան՝ ոստիկանությունը սկսել է արցունքաբեր գազ կիրառել։