211652_close_icon
views-count1428 դիտում article-date 19:48 01-06-2021

Դուք եք մեր ապագան, Արցախ աշխարհի լուսավոր գալիքը. ԱՀ ԱԺ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել երեխաների պաշտպանության օրվա առթիվ

ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը շնորհավորական ուղերձ է հղել երեխաների պաշտպանության օրվա առթիվ.

Իմ սիրելի՝ փոքրիկ բարեկամներ
Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ՝ Ձեր կյանքում առանձնացող ամենալուսավոր տոնի՝ Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ:

Դուք եք մեր ապագան, Արցախ աշխարհի լուսավոր գալիքը:

Մենք՝ մեծերս, կյանքում ունենք կարևորագույն առաքելություն և պարտականություն՝ ստեղծել բարեկեցիկ պայմաններ ձեր առողջության, կրթության համար, պաշտպանել ձեր իրավունքներն ու լավագույն շահերը՝ ձեր մանկությունը դարձնելով լիարժեք ու ապահով:

Դուք ձեր անկեղծությամբ ու անմիջականությամբ, մանկական մաքրությամբ երփնավառ գույներով զարդարում եք ձեր ծնողների, հարազատների, երկրի առօրյան:

Ամառնամուտի այս ջերմ տոնի առիթով կրկին շնորհավորում եմ մեր փոքրիկներին, մաղթում անվրդով երկինք, անհոգ մանկություն, քաջառողջություն, ընտանեկան սեր, ջերմություն, բարեկեցություն:
 
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի
լրատվության և հանրության հետ կապերի բաժի
 

Նմանատիպ նյութեր