1930 դիտում
13:44 01-06-2014
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը շնորհավորական ուղերձ է հղել երեխաների իրավունքների պաշտպանության օրվա առթիվ
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ուղերձ է հղել երեխաների իրավունքների պաշտպանության օրվա առթիվ:
ՀՀ վարչապետի ուղերձը ներկայացնում ենք ստորև.
«Սիրելի հայրենակիցներ,
Հանրահայտ է մեր ժողովրդի առանձնահատուկ վերաբերմունքը մատաղ սերնդի հանդեպ: Հայ ընտանիքներում ընդունված է երեխաների համար ոչինչ չխնայել, նրանց շրջապատել հոգատարությամբ ու սիրով: Մեր երկրի փոքրիկ քաղաքացիների հանդեպ պարտավորություններ ունի նաև պետությունը: Նորանկախ Հայաստանում ստեղծվել և գործում է երեխաների իրավունքները սահմանող և պաշտպանող օրենսդրությունը, հաջողությամբ իրականացվում են նրանց խնդիրների լուծմանը միտված ծրագրերը: Համոզված եմ, որ կառավարությունն առաջիկայում այս ասպարեզում էլ ավելի մեծ արդյունքների է հասնելու:
Ցավոք, մեզանում քիչ չեն այն երեխաները, ովքեր պետության և հասարակության ամենօրյա հոգածության կարիքն ունեն: Եվ ամեն անգամ, երբ ընտանեկան հարկի տակ գուրգուրում ենք մեր սեփական երեխային, հիշենք, որ դեռ շատ երեխաներ կան, որոնք մնացել են առանց ծնողական խնամքի, ունեն սոցիալական, առողջապահական, կրթական խնդիրներ: Բայց չէ՞ որ ամեն մի երեխա ընտանիքում ապրելու և դաստիարակվելու իրավունք ունի:
Հունիսի 1-ը տոն է: Այդ առթիվ շնորհավորելով մեր երեխաներին, նրանց ծնողներին ու մանկավարժներին, ես լիահույս եմ, որ ամենքիս տքնաջան աշխատանքով կարող ենք և պարտավոր ենք երջանիկ դարձնել մեր մանուկներին, նրանց, ովքեր կերտելու են մեր վաղվա օրը»:
Նմանատիպ նյութեր
1265 դիտում
13:03 16-10-2014
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը շնորհավորական ուղերձ է հղել հայ մամուլի օրվա առթիվ
888 դիտում
15:15 10-11-2014
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը շնորհավորական ուղերձ է հղել Տեղական ինքնակառավարման օրվա առթիվ
1443 դիտում
17:23 16-10-2015
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայ մամուլի օրվա առթիվ
Այս բաժնից
673 դիտում
18:43 28-01-2025
Կառավարությունը կվերանայի ՊՊԾ ծառայողների ատեստավորման կարգը
679 դիտում
18:12 28-01-2025
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Իռլանդիայի նորընտիր վարչապետին
445 դիտում
18:01 28-01-2025
ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը հանդիպել է GLOBSEC-ի նախագահի հետ