211652_close_icon

Ֆինլանդիայի վարչապետը կհրաժարվի պետբյուջի հաշվին իր համար ձեռք բերվող մթերքներից

views-count2009 դիտում article-date 16:11 01-06-2021
Ֆինլանդիայի վարչապետ Սաննա Մարինը կհրաժարվի սննդի համար արտոնության օգտագործումից՝ այն մթերքներից, որոնք իր ընտանիքի համար ձեռք էին բերվում Ֆնլանդիայի պետական բյուջեի միջոցների հաշվին: Այս մասին նա հայտնել է  MTV3 հեռուստաալիքի եթերում:

«Ես չեմ պատրաստվում շարունակելու (օգտագործել արտոնությունը)»,- ասել է նա:

Ավելի վաղ Iltalehti թերթը հայտնել էր, որ Մարինի եւ նրա ընտանիքի համար, որն ապրում է Հելսինկիի Կեսյարանտա վարչապետական նստավայրում, բյուջեի միջոցների հաշվին նախաճաշերի համար ամսական գնվում են մոտավորապես 300 եվրոյի մթերքներ: Նախարարների կաբինետի դիվանատանը դրան ի պատասխան հայտարարել են, որ այդ կարքների համար միջոցներ են տրամադրվել նաեւ մյուս վարչապետներին:

Ֆինլանդիայի կառավարության դիվանատան կատարած հաշվարկների համաձայն՝ խոսքը վերաբերում է ավելի խոշոր գումարի, քան սկզբնապես հայնվել է: Ընդամենը 2020 թվականի հունվարից մինչեւ 2021 թվականի մայիսը վարչապետի ընտանիքի համար մթերքների գնման նպատակով ծախսվել է ավելի քան 14,3 հազար եվրո, այսինքն՝ ամսական շուրջ 850 եվրո: Ներկայումս Հելսինկիի ոստիկանությունն անցկացնում է այդ գործով մինչհետաքննչական ստուգում, որի ընթացքում «գնահատում կտրվի այն բանին, թե հիմք կա արդյոք կասկածելու պաշտոնեական կամ այլ հանցագործություն»:

Գերատեսչությունը նշել է, որ, ինչպես պատկերացնում է, վարձատրման օրենքը վարչապետի պաշտոնն զբաղեցնողների համար նման փոխհատուցում չի նախատեսում: Ոստիկանությունում ընդգծել են, որ քննությունը չի վերաբերի հենց Մարինի գործողություններին, գնահատումը կտրվի կառավարական դիվանատան պաշտնյաների աշխատանքին։

Նմանատիպ նյութեր