Ձեռք բերվող դեղորայքը կպահպանվի միջազգային ստանդարտներին համապատասխան պայմաններում
ՀՀ ԱՆ «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն»-ի շենքային պայմանները համապատասխանեցվելու են միջազգային ՋԴՓ ստանդարտներին:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Այսուհետև պետական կարիքների համար ձեռք բերվող դեղորայքը կպահպանվի միջազգային ստանդարտներին համապատասխան պայմաններում»,- նշեց Թորոսյանը: