Հյուսիսային պողոտայում կտրվի Տոկիոյի օլիմպիական խաղերին նվիրված ժամացույցի հետհաշվարկի մեկնարկը
Հունիսի մեկին, ժամը 18. 00 –ին մայրաքաղաքի Հյուսիսային պողոտայի սկզբնամասում / Թումանյան փողոցին հարակից / տեղի կունենա հանդիսավոր արարողություն:
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախաձեռնությամբ տրվելու է Տոկիոյի օլիմպիական խաղերին նվիրված ժամացույցի հետհաշվարկի մեկնարկը:
Ներկա կլինեն մարզաշխարհի բազմաթիվ հեղինակություններ, գործիչներ, մասնագետներ . . .
Սիրով հրավիրում ենք նաև մարզասերներին, հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը: