211652_close_icon

Տոկիոյի քաղաքային իշխանությունը նախապատրաստվում է օլիմպիական խաղերին

views-count2815 դիտում article-date 17:37 06-07-2020
Տոկիոյի քաղաքային իշխանությունը նախապատրաստվում է օլիմպիական խաղերին, համագործակցում է ՄՕԿ - ի հետ, գնահատում է աշխարհում կորոնավիրուսի իրավիճակը: Այս մասին հայտարարել է Տոկիոյի նահանգապետ Յուրիկո Կոիկեն, ով կրկին վերընտրվել է այդ պաշտոնում: << Տոկիո – 2020 >> կազմկոմիտեն և Ճապոնիայի մայրաքաղաքի ադմինիստրացիան պաշտոնապես հայտարարել են խաղերը պարզեցված ձևաչափով անցկացնելու տարբերակը: Մարզահանդեսը նախատեսում են կազմակերպել երեք հիմնական սկզբունքով․ ապահովել անվտանգ միջավայր, նվազագույնի հասցնել անհրաժեշտ ծախսերը և պարզեցնել խաղերի ձևաչափը։ Կազմկոմիտեի կարծիքով հաջորդ տարի նախատեսված համաշխարհային միջոցառումը, համաճարակի ավարտից հետո կդառնա համաշխարհային միասնության և վերածննդի խորհրդանիշ:

Նմանատիպ նյութեր