211652_close_icon
views-count25136 դիտում article-date 11:02 29-05-2021

Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են Mercedes-ն ու Toyota-ն. վերջինս էլ գլխիվայր հայտնվել է կանաչ գազոնում. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։50-ի սահմաններում Ծովակալ Իսակովի պողոտայից դեպի Մոնթե Մելքոնյան փողոցի սկզբնամասում՝ կամրջի հարևանությամբ, բախվել են Երևանի բնակիչներ՝ 25-ամյա Տարոն Գևորգյանի վարած Mercedes մակնիշի և 27-ամյա Գրիգոր Քոսակյանի վարած Toyota մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Toyota-ն առաջ է ընթացել, բախվել բազալտե եզրաքարին և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել կանաչ գազոնում։

Վթարի հետևանքով Toyota-ի վարորդը մարմնական վնասվածքներով նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների կողմից, ապա տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարույան փրկարար ծառայության Երևանի թիվ 1 հրշեջ փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են և փակել Toyota Camry-ի գազաբալոնի փականը։

Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 2-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Արմեն Սարգսյանի գլխավորությամբ։

Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Հակոբ Մաշչյանը տեղեկությունը փոխանցել է ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննական և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Ժիրայր Մարգարյանի գլխավորությամբ։

Փաստի առթիվ Ժ. Մարգարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։

Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 122+
122+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր