211652_close_icon
views-count4501 դիտում article-date 22:17 30-05-2026

ՊԾ Երևանի գնդի հրամանատարի կարգադրությամբ հերթական անգամ «Թու թու թու լավա»-ն ճանապարհային երթևեկության կոպիտ խախտում անելու համար ենթարկվեց վարչական պատասխանատվության. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Երեկ՝ մայիսի 29-ին, SHAMSHYAN.com-ը բացառիկ տեսանյութ էր հրապարակել, թե ինչպես է բլոգեր Էրիկ Շահբազյանին՝ «Թու թու թու լավա»-ին պատկանող «BMW X5» մակնիշի ավտոմեքենան չարամտորեն կատարում ճանապարհատրանսպորտային կոպիտ խախտում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ մայիսի 30-ին,  ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի հրամանատար Անդրանիկ Խաչատրյանի կարգադրությամբ ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ, հայտնաբերել են բլոգերին և ենթարկել վարչական պատասխանատվության։

Բլոգերը մի քանի անգամ խախտել էր ճանապարհային երթևեկության կանոնները, ինչի համար էլ երբ հանրությունը տեղեկանում էր այդ մասին, հիշում էին ժողովրդական ասացվածքը՝ «Կարմիր կովն իր կաշին չի փոխի»։

Գուցե այս վերջին տուգանքից հետո բլոգեր «Թու Թու Թու Լավա»-ն հետևություններ կանի ու այլևս երթևեկության կանոնները չի խախտի, հակառակ դեպքում ժողովուրդը հետո կհիշի «Սևին սապոնն ինչ անի, խևին՝ խրատը» ասացվածքը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, մայիսի 28-ին մեր ընթերցողը բացառիկ տեսանյութ էր տրամադրել, որում երևում էր, թե ինչպես է «BMW X5» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանում՝ Հարավ-Արևմտյան թաղամասում, կոպիտ կերպով խախտում  ճանապարհային երթևեկության կանոնները։

Ըստ տեղեկությունների՝ մեքենան պատկանում էր «Թու թու թու լավա» մականվամբ հայտնի բլոգեր Էրիկ Շահբազյանին։

 Պարեկային ծառայությունը պետք է պարզեր նշված ավտոմեքենայի գտնվելու վայրը և հայտնաբերեր վարորդին, ով, ըստ հավանականության, հնարավոր է՝ հենց «Թու թու թու լավա»-ն էր։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր