ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ. Տեսախցիկն արձանագրել է՝ ինչպես է մեկ այլ ավտոմեքենա վթարային իրավիճակ ստեղծում «Honda»-ի վարորդի համար, ով դուրս է գալիս հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվում էլեկտրասյանն ու բռնկվում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
SHAMSHYAN.com-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ, թե ինչպես է մայիսի 31-ին Երևանի Շիրակի փողոցում «Honda» մակնիշի ավտոմեքենան դուրս եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, և բախվել երկաթե էլեկտրասյանը, ինչի հետևանքով բռնկվել է։
SHAMSHYAN.com-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ, թե ինչպես է տեղի ունեցել խոշոր ավտովթար-հրդեհը և «Honda» մակնիշի ավտոմեքենայի վարորդի համար վթարային իրավիճակ է ստեղծել մեկ այլ տրանսպորտային միջոց։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, մայիսի 31-ին խոշոր ավտովթար-հրդեհ էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։00-ի սահմաններում Շիրակի փողոցում՝ թիվ 78 հասցեի դիմաց, «Honda» մակնիշի ավտոմեքենան դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե սյանը, ինչի հետևանքով ավտոմեքենայում հրդեհ էր բռնկվել։
Օպերատիվորեն դեպքի վայր էին ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Հրշեջ-փրկարարները նախ կանխել էին կրակի տարածումը, ապա մարել այն, իսկ վթարի հետևանքով 1 անչափահաս ուղևոր, ում առաջինը օգնության էին հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկները, մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր էին ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Խաչատրյանի, գումարտակի հրամանատար Արսեն Սարգսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Հովհաննիսյանի և վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել էին նույն վաշտի պարեկներ Սարգիս Պողոսյանը և Արթուր Կարապետյանը։
Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել էին ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել էր քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալներ Արթուր Ադամյանի, Գրիգոր Ավետիսյանի և քննիչ Տիգրան Գալստյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ, որտեղ էլ պարզում էին ավտոմեքենանայի սեփականատիրոջ, վարորդի և վիրավորի ինքնությունը։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել էր ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ ասում էին, որ վարորդը, ով դեպքի վայրից դիմել էր փախուստի, ևս անչափահաս էր։
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։