«Մի կաթիլ մեղրի» պատմություն Սպիտակում․ պարեկների օպերատիվ գործողությունների շնորհիվ Toyota-ի և Opel-ի վարորդների վիճաբանությունը ծեծկռտուքի չվերածվեց․ ավտոմեքենաները տեղափոխվեցին հատուկ պահպանվող տարածք․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մայիսի 31-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ավետիք Նիկոլոսյանի գլխավորությամբ, ծառայություն կատարելիս Սպիտակ քաղաքում կանխել են 2 վարորդների միջև մի «կաթիլ մեղրի» պատմություն հիշեցնող վիճաբանությունը։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարեկները ծառայության ժամանակ նկատել են, որ Սպիտակ քաղաքի Ալեք Մանուկյան փողոցում երկու քաղաքացի վիճաբանում են միմյանց հետ։
Պարեկները, մոտենալով, կանխում են հետագա զարգացումները, քանի որ չէր բացառվում, որ վիճաբանությունը վերածվեր ծեծկռտուքի, իսկ դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ վիճաբանողներից մեկը եղել է «Toyota», իսկ մյուսը՝ «Opel» մակնիշի ավտոմեքենայով։
Ու պատճառը եղել է այն, որ «Opel»-ի վարորդը, ստեղծելով վթարային իրավիճակ, վազանց է կատարել, ու ձայնային ազդանշաններ տալով՝ վարել մեքենան «Toyota»-ի ուղղությամբ։
Իսկ երբ «Toyota»-ի վարորդը հորդորել է իրեն նման կերպ մեքենա չվարել՝ այն էլ մարդաշատ վայրում, «Opel»-ի վարորդն իրեն դրել է «լավ տղու» տեղ և փորձել պարզաբանում ստանալ, թե «Toyota»-ի վարորդն ո՞վ է, որ նման բան ասի իրեն։
Պարեկները վայրկյանների ընթացքում մոտեցան և, վստահ ենք, եթե նրանք չլինեին, տուրուդմփոց էին անելու։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ պարեկները 2 մեքենաները, 2-րդ շարք կանգնելու համար, տեղափոխել են հատուկ պահպանվող տարածք։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։