211652_close_icon
views-count5251 դիտում article-date 17:13 01-06-2026

Արտառոց դեպք՝ Երևանում․ «Հաղթանակ» զբոսայգում անվտանգության աշխատակիցը մտել է օտարերկրացի աղջկա թևը, ասել, որ գնան իր սենյակ, ինչ ուզի կտա, այնուհետև շոյել է մազերը և ձեռքը դրել աղջկա հետույքին

Մայիսի 24-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 05։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժին է դիմել ազգությամբ հնդիկ 22-ամյա Մարիամ Ջ․-ն և հայտնել, որ նույն օրը ժամը 04։30-ի սահմաններում Ազատության պողոտա 2/2 հասցեում գտնվող «Հաղթանակ» զբոսայգու «Վիկտորի պարկում» զբոսնելու ժամանակ մոտեցել է ցայտաղբյուրին, որտեղ անվտանգության աշխատակիցը մտել է իր թևը, ասել, որ գնան իր սենյակ, ինչ ուզի կտա, այնուհետև շոյել է մազերը և ձեռքը դրել իր հետույքին, սակայն Մարիամ Ջ․-ն վազել է իր ընկերների մոտ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մեկնել է ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանի գլխավորությամբ, որտեղ պարզվել է, որ անվտանգության աշխատակիցը Երևանի բնակիչ 66-ամյա Մովսես Հ․-ն է։

Գ․ Շամշյանի տեղեկություններով ոստիկանների կողմից Մովսես Հ․-ն ներկայացվել է ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին, որտեղ կազմված փաստաթղթերի հետ միասին ներկայացվել է ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչութան Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր