211652_close_icon
views-count466 դիտում article-date 10:58 31-05-2026

Տավուշի մարզի Հաղթանակ բնակավայրում ավարտվեց  զոհված ազատամարտիկներին  նվիրված ֆուտբոլի 33-րդ հուշամրցաշարը . ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ մայիսի 30-ին, Տավուշի մարզի Հաղթանակ բնակավայրում տեղի ունեցավ զոհված ազատամարտիկներին նվիրված ֆուտբոլի հուշամրցաշարի եզրափակիչ խաղը: Մարզաշխարհի նվիրյալ՝ հաղթանակցի Սպիրիդոն Բրոյանի ջանքերով  այն անց է կացվում արդեն 33-րդ անգամ, որին մասնակցում են տարածաշրջանի բնակավայրերի ֆուտբոլային թիմերը:

 Ինչպես անցյալ մրցաշարին, այս անգամ էլ  եզրափակիչում հանդիպեցին  Աչաջուր և Բերդավան բնակավայրերի ֆուտբոլային թիմերը: 

Մինչ եզրափակիչ խաղի մեկնարկը ֆոտբոլիստները և հյուրերը՝  Նոյեմբերյանի համայնքապետ Արսեն Աղաբաբյանը, ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Շիրակ Թորոսյանը,  Ալեքսեյ Սանդիկովը,  ծաղիկներ խոնարհեցին հայրենիքի համար զոհված հաղթանակցիների հուշարձանին:

Խաղն անցավ դիտարժան պայքարում և ավարտվեց աչաջուրցիների հաղթանակով՝ 1-0 հաշվով:

Լուսանկարները՝ Եղիշե Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 221+
221+

Նմանատիպ նյութեր