211652_close_icon
views-count2542 դիտում article-date 17:17 31-05-2026

Հրդեհ և ողբերգական դեպք Շիրակի մարզում․ փրկարարները Մեծ Մանթաշ գյուղի տներից մեկում մարելով կրակը, հայտնաբերել են տղամարդու մարմին, մինչ հրշեջների ժամանումը կրակի տարածման դեմ պայքարել են քաղաքացիները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ,ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 31-ին, հրդեհ և ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 15։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Շիրակի մարզային վարչությունում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Արթիկ խոշորացված համայնքի Մեծ Մանթաշ վարչական բնակավայրի տներից մեկում հրդեհի հետևանքով մահացած քաղաքացի կա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Շիրակի մարզի քրեական ոստիկանները վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Ֆիշյանի, ինչպես նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արթիկի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետ Ասքանազ Դավթյանի գլխավորությամբ։ Մինչ կժամանեին քրեական ու համայքային ոստիկաները ՀՀ ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել Մեծ Մանթաշի մի բնակչից, ով հայտնում է, որ հրդեհ է բռնկվել 2-րդ փողոցի 61 տանը։

Մինչ Արթիկի հրշեջ-փրկարարական ջոկատի ժամանումը, կրակի տարածման դեմ պայքարել են բնակիչները, ապա ժամանած հրշեջները։

Հրդեհը մարելուց հետո փրկարարները ներսում հայտնաբերել են տղամարդու մարմին։ 
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար  Լևոն Բաբայանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ օրվա պատասխանատու Հարութ Ղազարյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Յուրա Հովհաննիսյանն ու Արման Մնոյանը։
Դեպքի մասին ոստիկանության Արթիկի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Սահակ Մկրտչյանի, վարչության պետի տեղակալ Նարեկ Գարեգինյանի, Արթիկի և Անիի քննչական բաժնի պետ Նարեկ Մանանդյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Վոլոդյա Լոռեցյանի և Արտուշ Հարությունյանի գլխավորությամբ։

Դեպքի փաստով քննչական բաժնում  նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Շիրակի մարզի բնակիչ, 73-ամյա Հովհաննես Հ.-ն է։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Խաչիկ Գևոգյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 44+
44+

Նմանատիպ նյութեր