211652_close_icon
views-count3547 դիտում article-date 18:37 01-06-2026

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ. Փարաքարում բախվել են «Range Rover»-ն ու «Volkswagen»-ը. հիվանդանոց տեղափոխված վիրավորներից «Volkswagen»-ի վարորդը գիտակցության չգալով մահացել է․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունիսի 1-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 00:50-ի սահմաններում Երևան-Էջմիածին ավտոճանապարհի Փարաքար գյուղի վարչական տարածքում բախվել են Երևանի բնակիչ 41-ամյա Էրիկ Նազարյանի վարած «Range Rover» մակնիշի և Արմավիրի մարզի բնակիչ 33-ամյա Արսեն Անդրեասյանի վարած «Volkswagen» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Volkswagen»-ի վարորդը մարմնական վնասվածքներով «Մաստեր Մեդ» բժշկական կենտրոն, իսկ «Range Rover»-ի ուղևոր՝ Երևանի բնակիչ 64-ամյա Ռուզաննա Գրիգորյանը՝ «Աստղիկ» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Վանիկ Սաղոյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վաղարշապատի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետ Փայլակ Շմավոնյանի գլխավորությամբ։

Դեպքի մասին ոստիկանության Վաղարշապատի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Արամ Ղուկասյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ այսօր ժամը 05:30-ի սահմաններում հիվանդանոց տեղափոխված «Volkswagen»-ի վարորդը գիտակցության չգալով մահացել է։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

SHAMSHYAN.com-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ՝ ինչպես է տեղի ունեցել ողբերգական ավտովթարը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր