211652_close_icon
views-count1684 դիտում article-date 20:59 28-05-2021

«Ռեալը» հայտարարեց Ալաբայի տեղափոխության մասին

Մյունխենի «Բավարիայի» պաշտպան Դավիդ Ալաբան տեղափոխվեց «Ռեալ», որի հետ կնքվել է 5-ամյա պայմանագիր:
 
Նշվում է, որ «Ռեալում» Ալաբան կստանա տարեկան 12 միլիոն եվրո աշխատավարձ՝ բոլոր հարկերը վճարելուց հետո:
 
Ալաբան «Բավարիայում» անցկացրել է 12 տարի: Մյունխենյան ակումբից նա հեռացավ ազատ գործակալի կարգավիճակով:
 
«Բավարիայի» կազմում Ալաբան 10 անգամ նվաճել է Բունդեսլիգան, 6 անգամ՝ երկրի Գավաթը, 5 անգամ՝ Սուպերգավաթը:
 
Բացի այդ, ավստրիացին Չեմպիոնների լիգայի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի և աշխարհի ակումբային առաջնության կրկնակի հաղթող է:

Նմանատիպ նյութեր