«Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես հայտարարեց Մխիթարյանի տեղափոխության մասին. տեսանյութ
«Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես հայտարարեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տեղափոխության մասին: 27-ամյա ֆուտբոլիստը անգլիական ակումբի հետ կնքել է 4 տարվա պայմանագիր` ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ:
Հիշեցնենք, որ Մխիթարյանը 27 մլն եվրոյի դիմաց 2013թ. «Շախտյորից» տեղափոխվեց Դորտմունդի «Բորուսիա», որի կազմում անցկացրեց 140 խաղ և դարձավ 41 գոլի հեղինակ: Մխիթարյանը նաև Հայաստանի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն է` 19 գոլ 59 խաղում: