«Արսենալը» հայտարարեց Գանդուզիի տեղափոխության մասին
«Լորյանի» կիսապաշտպան Մատեո Գանդուզին «Արսենալի» հետ պայմանագիր կնքեց:
Գործարքի մանրամասները չեն հրապարակվել: 19-ամյա հենակետային կիսապաշտպանը «Արսենալում» հանդես կգա 29-րդ համարի ներքո:
Նախորդ մրցաշրջանում Գանդուզին Ֆրանսիայի երկրորդ դիվիզիոնում 18 խաղ է անցկացրել, նա նաև հանդես է գալիս Ֆրանսիայի երիտասարդական հավաքականում: