211652_close_icon
views-count2599 դիտում article-date 17:14 27-05-2021

Կա ցանկացած պայմաններում հակառակորդի 1, 2, 10, 20, 50 զինծառայողների գերեվարելու հնարավորություն, բայց գերեվարելը ռազմական ճանապարհ է, որը լուծման չի բերի․ ԳՇ պետի տեղակալ . ՏԵՍԱՆՅՈՒԹ

Tert.am-ը գրում է. Կա ցանկացած պայմաններում հակառակորդի 1, 2, 10, 20, 50 զինծառայողների գերեվարելու հնարավորություն․ մենք էլ ունենք այդ տարածաշրջանում մեծ քանակությամբ զինծառայողներ, որոնք գտնվում են անմիջապես հակառակորդի հետ շփման պայմաններում, և նույն գործընթացը կարող է շարունակվել հակառակ ուղղությամբ։

Այս մասին ՊՆ-ում կայացած մամուլի ասուլիսին հայտարարեց գեներալ-մայոր, ՀՀ ԶՈւ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետ, ԶՈւ ԳՇ պետի տեղակալ Էդվարդ Ասրյանը՝ անդրադառնալով սահմանային իրադրությանը։

«Այսինքն՝ 10-ին մենք գերեվարենք, 11-ին՝ հակառակորդը։ Եթե գնում ենք այս վիճակի հանգուցալուծմամբ և մեր պետական սահմանով մեր դրության վերականագնման ճանապարհով, ունենք երկու ուղի՝ զենք չկիրառել, պայքարել, հարկադրել, բանակցել, ապացուցել և նրանց հետ շպրտել, և ունենք երկրորդ ճանապարհը՝ կիրառել ուժ, ստիպել հակառակորդին նահանջել։ Գերեվարելը ռազմական ճանապարհ է, որը լուծման չի բերի»,-ասաց նա։

Հարցին՝ ո՞րն է երաշխիքը, որ քանի դեռ փորձում ենք խուսափել ռազմական բախումից, գերեվարման միջադեպ նորից չի կարող գրանցվել, Ասրյանն արձագանքեց․ «Ստեղծված օպերատիվ մարտավարական իրավիճակում երաշխիքներ տալ չենք կարող, նույնիսկ երաշխիք չես տալիս այն պայմաններում, երբ զգում ես, որ դա երաշխավորված է, նույնիսկ տրված երաշխիքը կարող է ճիշտ չլինել, չհամապատասխանել իրականությանը։ Ես միանշանակ հաստատում եմ Ձեր ասածը, որ չենք կարող երաշխավորել, որ այդ միջադեպը չի կրկնվի, բայց եթե մենք դրված պայմանի հետևից շատ լուրջ դիրքորոշում ընդունենք և մինչև վերջ պահանջենք վերադարձնել մեր գերիներին, ապա միջադեպեր չեն կրկնվի, բայց երաշխավորել, որ չեն լինի, չենք կարող»,-ասաց նա՝ նշելով, թե ընդունել են կոշտ դիրքորոշում՝ վերադարձնել 6 զինծառայողին։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր