23380 դիտում
20:19 26-05-2021
Հրշեջները, 5 օր շարունակ վտանգելով իրենց կյանքը, կարողացան Մասիսի աղբավայրում առաջացած խոշոր հրդեհի դեմն առնել. սահմանվել է շուրջօրյա հսկողություն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արդեն 5 օր է, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արարատի մարզային փրկարարական վարչության Մասիսի, Արտաշատի, Արարատի և Վեդիի հրշեջ-փրկարարները Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարների հետ պայքարում են Մասիս քաղաքի հարակից Մասիսի աղբավայրում առաջացած կրակի դեմ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրշեջ-փրկարարները գրեթե մինչև կեսգիշեր կատարում են հրդեհաշիջման աշխատանքներ:
Կրակը, որը 5 օր առաջ տեսանելի էր անգամ Երևանից, հրշեջների շնորհիվ մարել է, սակայն անբարենպաստ եղանակն իր սև գործն է անում՝ հրշեջների հանգեցրած կրակի վայրում քամին դարձյալ կրակ է առաջացնում ու շնորհիվ հրշեջների՝ արագ կանխվում է կրակի տարածումը:
Առաջին 2 օրերին դեպքի վայրում հրշեջների աշխատանքը ղեկավարոմ էին ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանն ու փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանը: Այսօր հրշեջների աշխատանքին նրանք հետևում են օնլայն եղանակով:
Սա այն դեպքերից է, որ հրշեջները, երբեմն վտանգելով իրենց կյանքը, անում են անհնարինը: Ծուխն ու հոտը, կարելի է ասել, խեղդում են մարդկանց, բայց նրանք բարձր պատասխանատվության զգացումով կատարում են իրենց գործը:
Հիմա արդեն կրակի բոլոր օջախները նրանց կողմից վերցվել են վերահսկողության տակ, սակայն մարզային փրկարարական վարչության պետի գլխավորությամբ հրշեջները շուրջօրյա հերթապահություն են իրականացնում:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 159+
159+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
21832 դիտում
18:59 26-12-2024
Հայաստանում հայտնի ՍՊԸ-ներից մեկի առաքիչին ՊԾ Կոտայքի գումարտակի պարեկները անակնկալ առաքեցին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ