211652_close_icon
views-count862 դիտում article-date 12:05 03-11-2026

Արտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզում․ Շորժա-Վարդենիս ավտոճանապարհին 38-ամյա վարորդը «Honda»-ով բախվել է ճանապարհի երթևեկելի մասում հայտնված 2 խոշոր եղջերավոր անասունների, որոնցից մեկը սատկել է, մյուսը ստացել վնասվածքներ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հոկտեմբերի 24-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 19։00-ի սահմաններում Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի 74-րդ կմ հատվածում Կոտայքի մարզի բնակիչ 38-ամյա Ալեքսան Մ․-ն իր վարած «Honda» մակնիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի երթևեկելի մասում հայտնված 2 խոշոր եղջերավոր անասունների։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով անասուններից մեկը տեղում սատկել է, մյուսը՝ ստացել վնասվածքներ։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Աղասի Խաչատրյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Իգոր Ղազարյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչներ Ներսիկ Գրիգորյանի, Բակուր Սարիբեկյանի, վաշտի հրամանատար Արթուր Եղիազարյանի և դասակի հրամանատար Նավասարդ Արարատյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Արման Մանուկյանը և Գոռ Եղիազարյանը։

Դեպքի փաստով ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են անասունների սեփականատիրոջ ինքնությունը։

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր