Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի աշխատակիցները «Զվարթնոց» օդանավակայանից Ռուսաստանի Դաշնություն տեղափոխելիս զննել են քաղաքացուն, ում մոտ հայտնաբերվել են մշակութային արժեք և գեղարվեստական նշանակություն ունեցող նկարներ և քանդակ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 21-ին ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության օդային սահմանի անցման կետերի և էլեկտրոնային առևտրի օպերատիվ հսկողության բաժնի ծառայողները ՀՀ Քննչական կոմիտե տեղեկություն են փոխանցել, որ այս տարվա մարտի 13-ին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի «կարգո» բեռնային համալիրի մաքսային հսկողության գոտում իրենց աշխատակիցները մաքսային զննման են ենթարկել Ս. Ա.-ի անունից Մ. Ա.-ի անվամբ Հայաստանից դեպի Ռուսաստանի Դաշնություն արտահանվող միջազգային սուրհանդակային առաքանին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, զննման արդյունքում առաքանիում հայտաբերվել են 8 հատ նկար և 1 քանդակ։
Նկարների և քանդակի փորձաքննություն անցկացնելուց հետո պարզվել է, որ 7 նկարները հանդիսացել են մշակութային արժեք և նրանց ընդհանուր արժեքը կազմում է մոտ 20 միլիոն դրամ և այդ ամենը ունեցել է նաև գեղարվեստական նշանակություն։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ՀՀ քննչական կոմիտեից նշված նյութերը փոխանցվել են Երևան քաղաքի քննչական վարչության «Զվարթնոց» օդանավակայանի քննչական բաժին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։