Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի հրամանով նշանակվել է ոստիկանության պետի տեղակալ, համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նոր պետ
Այսօր՝ նոյեմբերի 5-ին, ՀՀ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի հրամանով ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ, համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ է նշանակվել ոստիկանության գնդապետ Արսեն Ոսկանյանը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՆԳ նախարարի մեկ այլ հրամանով Ա․ Ոսկանյանն ազատվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Լոռու մարզային վարչության պետի պաշտոնից։