37472 դիտում
14:32 25-06-2021
Երեկվանից հրշեջ-փրկարարները, վտանգելով իրենց կյանքը, դարձյալ պայքարում են Մասիսի աղբավայրում առաջացած խոշոր կրակի դեմ, ծուխն ու հոտն էլ անհանգստացնում է Մասիս քաղաքի ու հարակից գյուղերի բնակիչներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկվանից Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արարատի մարզային փրկարարական վարչության Մասիսի, Արտաշատի, Վեդիի և Արարատի հրշեջ-փրկարարական ջոկատների հրշեջ-փրկարարներ 3 մարտական հաշվարկով մոտ 15-ից ավելի հրշեջներով դարձյալ պայքարում են Մասիս քաղաքի հարևանությամբ գտնվող, ժողովրդին հայտնի «Մասիսի աղբավայրում» առաջացած խոշոր հրդեհի դեմ։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրշեջներին Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի հանձնարարականով օգնում են քաղաքապետարանի աշխատակիցները։
Քամին իր սև գործն է անում, իսկ կրակի օջախներն այնքան շատ է, որ հրշեջները չեն հասցնում անգամ ընդմիջում անեն։ Կրակի հետևանքով առաջացած ծուխը տեսանելի է հարակից գյուղերից, իսկ ծուխն ու դրա հոտը զգացվում է անգամ տներում։
Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանի կարգադրությամբ փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանի գլխավորությամբ նորից հրշեջներն անցել են ուժեղացված ծառայության այն դեպքում, երբ օրեր առաջ էին հրշեջները 15 օրից ավելի գտնվում Մասիսի աղբավայրում։ Նրանք մեծ դժվարությամբ էին կրակի տարածումը կանխել, ապա կրակի օջախները չեզոքացրել էին, սակայն երեկ անսպասելի կրակ է բռնկվել դարձյալ աղբավայրում, ինչն էլ դարձել է տարածման պատճառ։
Աղբավայրի մի քանի աշխատակիցներ ասում էին, որ կրակն առաջացել է այն ժամանակ, երբ տրակտորն աղբավայրում աշխատանքներ կատարելիս է եղել։
Այս պահին էլ հրշեջները, վտանգելով իրենց կյանքը, կատարում են իրենց աշխատանքը, որոշ հատվածներում էլ կա աղբի սողանքի վտանգ։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 168+
168+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2071 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)