211652_close_icon
views-count6138 դիտում article-date 22:02 22-05-2021

Պահպանելով հայկական խոհանոցի ավանդույթները. Զվարթնոցում տեղի ունեցավ տոլմայի համահայկական հոբելյանական 10-րդ փառատոնը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Հայկական խոհանոցն ունի մի շարք առանձնահատկություններ, որոնք պայմանավորված են պատմական, աշխարհագրական, կլիմայական և նույնիսկ պատմաքաղաքական տարբեր գործոններով։ Հայկական լեռնաշխարհում մի ժամանակ գոյություն է ունեցել Ուրարտու պետությունը։ Եվ Հայաստանում պահպանվել են այդ հնագույն պետության նյութական մշակույթի հուշարձանները։ Իսկ հայկական խոհանոցը իր վրա կրել է դեռևս այն ժամանակների աշխարհագրակլիմայական և հասարակարգային գործոնների ազդեցությունը։

Հին դարերում` հատկապես Ուրարտական թագավորության դարաշրջանում` մ.թ.ա. 9-6 դարերում, Հայաստանի տարածքում ապրող բնակչությունը զբաղվում էր գյուղատնտեսությամբ, անասնապահությամբ և գյուղատնտեսական մթերքներից պատրաստի սննդանյութերի վերամշակումով։

Հիմք ընդունելով այս ամենը` հավելենք, որ տարեցտարի հայկական խոհանոցն իր առանձնահատկություններով ու յուրօրինակ բաղադրատոմսերով ներկայանում է թե՛ մեր երկրում, թե՛ արտերկրում` պահպանելով դարավոր ավանդույթը: Խոսենք մի հայրենանվեր նախաձեռնության,Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման Հասարակական Կազմակերպության մասին,որն ամեն տարի հանդես է գալիս իր հայրենանվեր ու յուրօրինակ ծրագրերով՝ պահպանելով հայկական մշակույթի,մասնավորապես խոհանոցային ու խոհարակական ավանդույթները:

Այս տարվա ծրագրերից հիշատակության էր արժանի հայկական տոլմայի հոբելյանական  10-րդ փառատոնն,որը տեղի ունեցավ ս.թ մայիսի 22-ին Զվարթնոց պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում։
Միջոցառումը նախաձեռնել էին «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը և «Հայ խոհարարական ավանդույթների  զարգացման և պահպանման» հասարակական կազմակերպությունը։

Այստեղ էին հավաքվել տարբեր սերունդների ներկայացուցիչներ, մտավորականներ, խոհանոցային ոլորտի առաջատար մասնագետներ պահպանելու ու գնահատելու մեր դարավոր ազգագրության, մասնավորապես խոհանոցային ավանդույթը:

Փառատոնի ընթացքում իրենց մասնակցություն էին բերել մի շարք առաջատար ռեստորաններ, ուսումնարաններ ու դպրոցներ, որոնք զբաղվում ու գնահատում են հայկական մշակույթն ու ազգագրությունն,ինչպես նաև թե Հայաստանում ու թե արտերկրում տարածում են դրա պահպանման ու զարգացման ուղղությամբ:

Շրջելով տաղավարներով նկատեցինք,թե ինչպիսի գեղեցկությամբ ու յուրահատկությամբ դրանք ձևաորված, կարծես մեկը մյուսի հետ լինեին մրցակցության մեջ՝ այցելուներին տեղափոխելով հայ ազգագրության, մասնավորապես՝ խոհանոցային գործունեության դարերի պատմության հեռավոր խորքերն ու ավանդույթները:

Նշենք, այն հանգամանքն, որ այստեղ ամեն տարի մասնակցում և իրենց ուժերն են փորձում մի շարք խոհարարներ որոնք ներկայացնում են տարբեր ռեստորաններ և կազմակերպություններ։Փառատոնը հրաշալի հնարավորություն է ճանաչելի դարձնելու նոր կազմակերպությունները կամ ռեստորանները և միևնույն ժամանակ մասնակիցը դառնալու մրցութին ։

Մրցույթը ընթանում է 3 անվանակարգերում՝Լավագույն համ Լավագույն տեսք Լավագույն մնտահղացում Այս անվանակարգերց բացի կա գլխավոր մրցանակ, որը տրվում է Բացարձակ հաղթողին: Եվ ահա ավարտվեց այս հոբելյանական 10-րդ համահայկական տոլմայի փառատոնն,որն իր դրական հետքը կթողնի հայ ազգագրության մեջ՝ կերտելով նորագույն հայոց պատմությունը և պահպանելով հայկական իրական արժեքները:Այս գեղեցիկ ու հայրենանվեր միջոցառումը վարում ու հանդիսատեսներին բարձր տրամադրություն էր պարգևում սիրված հաղորդավարներից Գոռ Գրիգորյանը (Եգոր Գլումով):

Փառատոնի պաշտոնական բացման արարողությունն իրականացրեց Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանը:Ողջունելով ներկաներին նա մի քանի խոսքով ներկայացրեց փառատոնի պատմությունն ու նպատակները: Իր խոսքն նա ամփոփեց փառատոնի մասնակիցներին ու կազմակերպիչներին ուղղված երախտիքի խոսքերով՝հույս հայտնելով,որ սա կլինի,զարգացնելու հայ ավանդական ուստեստների մասին իրական պատմություններն ու ակունքները համայն աշխարհում:

Ողջույնի խոսքով հանդես եկավ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն  Արա  Թարվերդյանը:Խոսելով փառատոնի մասին նա իր խոսքում նշեց,որ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի  ու  Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման հասարակական կազմակերպության կապերն օրեցօր ամրապնդվում են,նպաստելով  ինչպես հայ մշակույթի,այնպես էլ տուրիզմի զարգացմանը:Իր խոսքն նա ամփոփեց փառատոնի կազմակերպիչներին, ի դեմս՝Սեդրակ Մամուլյանի շնորհակալական խոսքերով:

Փառատոնի ընթացքում գեղեցիկ հայրենասիրական ,խրոխտ ու գեղեցիկ համերգային համարներով հանդես եկան,Բերդ,Սասնա ծռեր պաիային համույթներն,ինչպես նաև սիրված երգիչներ Աղասի Իսպիրյանը, Գոհար Հովհաննիսյանը և Ռուբեն Սասունցին: Փառատոնի ընթացքում մասնակիցների միջև տեղի ունեցավ ավանդական մրցույթն,որտեղ երեք անվանակարգում,մասնավորապես Լավագույն համ,Լավագույն տեսք ու Լավագույն մտահաղացում,ինչպես նաև մրցույթում պետք է լիներ բացարձակ հաղթող ու հանդիսատեսի համակրանք կատեգորիաները:

Նշենք,որ յուրաքանչյուր անվանակարգում  մրցակիցները գնահատվում էին երեք սանդակ միավորներով,արժանանա;ով համապատասխանաբար 1-ին,2-րդ ու 3-րդ տեղերի:Փառատոնի ժյուրիի կազմում էին ինչպես արվեստի,այնպես էլ ռազմական ու հասարակական գործիչներն,այսինքն բոլոր նրանք,ովքեր իրականում գնահատում են հայ ավանդական մշակույթն ու դրա ակունքները:Այսպիսով՝ մրցույթը սկսվեց Լավագույն համ անվանակարգով,այստեղ  հաղթող ճանաչվեց Քամանչա ռեստորանը,իսկ մնացած երկու տեղերը բաշխվեցին Ծաղկունք հյուրատան ու Օնլայն գարեջուր կազմակերպությունը:

Շարունակելով նշենք,որ Լավագույն տեսք անվանակարգում հաղթող ճանաչվեց Մեր Տունը,հաջորդ տեղերը բաշխվեցին համապատասխանաբար Գենացվալե ռեստորանի ու Ճաշակ ռեստորանի միջև:

Հաջորդ ու վերջին մրցույթը Լավագույն մտահաղացումն էր,այստեղ հաղթեց Սյունիքի մարզի Լա Ռեգինա ռեստորանը,հաջորդ տեղերը բաշխվեցին Հատիս թիմի ու ՀՀ ԿԳՄՍ Երևանի պետական տեխնոլոգիայի քոլեջի միջև:Նշենք,որ բացի այս երեք անվանակարգերը փառատոնն ունեցավ նաև բացարձակ հաղթող, ի դեմս՝ ՀՀ  ԿԳՄՍ նախարարության թիվ 6 արհեստագործական ուսումնարան ՊՈԱԿ-ը:

Մրցույթն ավարտվեց հանդիսատեսի համակրանք ու ամենասիրված տաղավար անվակարգի մրցանակի հանձման արարողությամբ:Այս անվանակարգում հաղթող ճանաչվեց Էջմիածնի ուսումնարանը:Ամփոփելով այս գեղեցիկ փառատոնը Սեդրակ Մամուլյանը կրկին անգամ շնորհավորելով մասնակիցներին ու հաղթողներին,հույս հայտնեց,որ նմանատիպ փառատոնները կլինեն շարունակելի՝բացահայտելու մեր երկրի լավագույն ռեստորաններն ու ավանդական խոհարարներին:

Փառատոնի ու տոլմայի երևույթի մասին զրուցեցինք կազմակերպիչ, Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման Հասարակական Կազմակերպության նախագահ սիրված խոհարար Սեդրակ Մամուլյանի հետ:

-Նախևառաջ թույլ տվեք շնորհավորել այս հրաշալի առիթով
-Շատ շնորհակալություն:
-Մի քանի խոսքով խնդրում եմ ներկայացրեք ինչպես ծնվեց փառատոնի գաղափարը:
-Փառատոնի ստեղծման գաղափարը, ընդհանրապես սննդի փառատոն մենք սկսել ենք իրականացնել 2009 թվականից: Առաջինը տոնա-ծիսական, այնուհետև խորովածի փառատոն: Իսկ ինչ վերաբերվում է տոլմայի փառատոնին, ապա պետք է ասեմ, որ սկսել ենք 2001 թվականից: Պատճառն այն էր,որ Ադրբեջանի նախագահը՝Իլհամ Ալիևն իրենց Ակադեմիայի շենքի բացման արարողության ժամանակ անդրադարձավ պատմությանն,իբրև հայերը պատմություն են կեղծում, նույնիսկ մշակութային էքսպանսիա, նույնիսկ ասեց, որ խոհանոցն են ուզում յուրացնել, հատկապես տոլման ու նույնիսկ նշեց այն հանգամանքը, թե որ ցանկացած հայի հարցնեք ասեք տոլման ինչ կերակույր ու որտեղից է ծագում, սրա ծագումնաբանությունն ոչ ոք չի իմանա: Եվ այստեղ սկսեցին մի քիչ ծիծաղել, ձեռք առնել: Եվ իրականում այս ելույթով Ալիևը 2011 թվականին հրաման ու հրահանգ իջեցրեց իրենց պատկան մարմիններին,որպեսզի աշխատանքներ իրականացնեն,որպեսզի ՅՈՒՆԵՍԿՕ_ում կարողանան այս հարցն անցկացնեն: Եվ 2017 թվականին 6 տարի անց անցավ այս հարցը: Այդ տարի մենք հավաքվեցինք Մշակույթի նախարարությունում՝քննարկելու այս խնդիրը:Սրանից հետո մենք որոշեցինք մեզ հասանելի ճանապարհով պայքարել այս յուրացման ու խնդրի դեմ:2011 թվականից սկսեցինք իրականացնել տոլմայի փառատոնը: Առաջին անգամ այն կազմակերպեցինք Սարդարապատում:Տեղը պատահական չէր ընտրված,այն մեր իրականության ու պատմական պայքարի մեջ որոշակի խորհրդանիշ ունի՝վերածննդի,պայքարի,մաքառման:Եվ մենք ցանկացանք այդ ամենով,այդտեղ իրականացնելով փառատոնը,մեր հասարակությանն ուղարկել այդ հարցադրումն,որ մշակույթը նույնպես և ազգային խոհանոցը պայքարի դաշտ ու ճակատ է: Եվ հարկավոր է այդտեղ ունենալ համախմբված պայքար
-Ովքեր են աջակցում փառատոնի կազմակերպման աշխատանքներին
-Փառատոնը կազմակերպելու գործում մենք 2011 թվականին ունեցել ենք միայն աջակցություն Մշակույթի նախարարության կողմից Դրանից հետո ոչ մի աջակցություն չի եղել:Բոլոր միջոցառումներն ու փառատոններն իրականացրել ենք աջակից ընկերների փոխշահավետ համագործակցության արդյունքում: 2018 թվականին կարծես պետք է Մշակույթի նախարարությունը պետք է աջակցեր,սակայն վերջին պահին հրաժարվեցին՝ասելով,որ բյուջե չունենք,այլ աջակցություն չենք ունեցել:
-Իսկ ինչպես եք կատարում մասնակիցների ընտրությունը
-Փառատոնի մասնակիցներին  մենք հայտարարում ենք օրը,տեղեկացնում մրցույթի մասին:Մասնակցում են նրանք,ովքեր մեծ ամբիցիաներ ու կարծիքներ չունեն իրենց մասին,խիզախ,հայրենասեր են,ում համար ազգային խոհանոցը կարևոր է,ու սակարկման տեղ ու միջոց չէ գումար աշխատելու:Մնացածն ովքեր չեն մասնակցում,դրանք երկրորդ կատեգորիայի մեջ են: Նրանք են,ովքեր իբր թե ազգային են:Այստեղ կարող եմ նշել այն փաստն,որ ռեստորանի ցանց կա,որ շաուրմա է վաճառռում հատուկ ու չասեմ,որ խինկալի,պիցցա և այլն:
-Ինչպես կբնութագրեք տոլմա երևույթը մի քանի խոսքով կպատմեք նախապատմությունը
-Տոլման դա տոլի բառից է և սա աներկբա է,սրա մասին խոսելն ավելորդ է:Տոլման տոլի հին ուրարտերեն բառն է,որը նշանակում է խաղողի վազ ու անմիջական կապ ունի խաղողի մշակման մշակույթի հետ:Սա շատ կարևոր է,որպեսզի բոլորը հասկանան,թե ինչպես առաջին որթը տնկվեց,խաղողն աճեցվեց ու մշակվեց: Ընդհանրապես խաղողի մշակման ու տարբեր մթերքների ստացման երևույթը ճիշտ պետք է ըմբռնեն ու ընդունեն:Մեր օպոնենտները՝Թուրքիան ու Ադրբեջանը խոսում են սրա ծագումնաբանության մասին, և ովքեր ունեն հստակ խնդիր իրենց կայացման նպատակով: Հատկապես մի շարք կերակրատեսակների մշակումը պահանջում է լուրջ մշակույթ,այդ պատմական հողում արարելու ու ստեղծագործելու համար:Նրանք նշում են,որ սա թուրքերեն դոնդուրմաղ բառն է,որը նշանակում է լցոնված:Այդ դեպքում Ստամբուլի Դոլմաբաղչէ սուլթանի ապարանքը դուրս է գալիս,որ նշանակում է լցոնված այգի,որն ուղղակի նրա ճարտարապետ Բալյանը հենց դա նկատի ուներ, սա նշանակում է խաղողի այգի:Անատոլիա բառը նույնպես կապում եմ տոլմա բառի հետ,որը կոչվում է խաղողի հայրենիք:
-Որն է սրա առանձնահատկությունը հայկական խոհանոցում
-Շատ տոնածիսական արարողությունների ժամանակ այն առկա է ու ամենաավանդական կերակրատեսակն է:Ժամանակին տոլման,գորգագործությունը,սրանք տանը ծնված աղջիկների համար մինչև ամուսնանալը կարծես թե մի պարտադիր երևույթ էր,որ նրանք պետք է իմանային սրա պատրաստման եղանակները:Այս կերակրատեսակի հանդեպ կասկած ունենալն ես կարծում եմ,որ արժանապատվությունից վեր է,որովհետև մենք 10-րդ անգամ որ կազմակերպում ենք փառատոնը այդ քոչվոր ազգի մոտ լուրջ անհանգստություն է առաջացրել:Ցավոք պետք է նշեմ այն հանգամանքն,որ այսօր պատերազմից հետո մեր երկրում կան շատ ռեստորաններ,որոնք սրանով գումար են վաստակում, ու անունը տոլմա է,սակայն դրանք երբեք փառատոնին չեն մասնակցում:
-Շատ խոհարարներ առաջարկում են տոլմա պատրաստելու տասնյակ բաղադրատոմսեր,արդյոք համակարծիք եք նրանց հետ
-Այո,համակարծիք եմ,քանի որ յուրաքանչյուր կերակրատեսակ,լինի դա տոլմա,բոզբաշ,խարչո,սրանք ունեն իրենց տարատեսակները,մանավանդ նրանք,որոնք ունեն իրենց նախապատմություն ինչպիսին տոլման է:Կարող են լինել փոփոխություններ,շտկումներ արդիականության,նորարարության մեջ:Եվ ամեն տարի 60-70 տեսակ է ի հայտ գալիս,ոչ թե նոր են դրանք, այլ յուրովի ներկայացվում են:2011 թվականին,երբ որ մենք ներգրավել էինք փառատոնին Հայաստանի ազգային փոքրամասնություններին,ասորիների համայնքը ներկայացրեց սոխով տոլման:Իրականում հնարավոր չէ մշակութային սահմանները փակել,որպեսզի մշակույթը չտարածվի:Հարցն այն է,թե որտեղից տարածվում և ուր է գնում:
-Արդյոք հայկական տոլման ինչպես լավաշը ներառված է ՅՈւՆԵՍԿՕ-ի նյութական արժեքներում,եթե դեռ չեն ընդգրկել ինչ աշխառանքներ եք սրա համաշխարհային ճանաչման ուղղությամբ:
-Այս հարցի ուղղությամբ ես տեղեկություն չունեմ,բայց խիստ կասկածում եմ սրա վերաբերյալ,բայց նշեմ Մշակույթի նախարարության վերաբերյալ այն տեղեկությունն,ինչ ինձ են փոխանցել,ասեմ,որ ինչպես նախկինում,այնպես էլ հիմա դեռևս այդպիսի մտադրություն չկա: Ընդհանրապես ՅՈՒՆԵՍԿՕ-ն տոլման համարել է ադրբեջանական ժառանգության մի մաս:Սրա հիմքերը վերցրել են մեկ գրքից,որը տպագրվել է Ռուսաստանում,որտեղ մասնագետներից մեկն ասում է,որ Ադրբեջանում տոլմա եմ կերել:Սա են հիմք ընդունել,որը ծիծաղելի երևույթ է:Ցավոք հակված են նրան,որ դա այդպես էլ թողնեն,այսինքն այն աշխատանքն,որ արել են Թուրքիան ու Ադրբեջանը դարձել է անհասանելի,ինչի հետ համաձայն չեմ,ոչ միայն հասանելի չէ բոլորին,այլ նաև սրա համար ինչպես միշտ պայքարելու են: ՅՈՒՆԵՍԿՕ-ն մի միտք է առաջ քաշել,որ սա համարել է մի տարատեսակը:Եվ եթե մենք նորից դիմենք մեր եղանակով,ապա ասեմ,այն վարկածն առ այն,որ սա ծեծված մսից ,խաղողի տերևից ու թթու միջավայրը ստացվել է ազոխից,որը խակ խաղողի հյութն է:Եթե մենք այսպես ներկայացնենք,ապա վստահ եմ,որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն չի մերժի:Այստեղ հարցը կամքի, տրամադրվածության մեջ է: Այստեղ մենք ընտրել ենք Զվարթնոցի տաճարը,քանի որ միայն ՅՈՒՆԵՍԿՕ-ն չէ,որ պետք է հոգ տանի մեր մշակութային ժառանգությունը:
-Արդյոք մեր երիտասարդ սերունդը,մասնավորապես՝խոհարարները գիտեն տոլմայի իսկական ծագումնաբանությունը
-Շատ լավ ու պարտավորեցնող հարց է և մենք որպես հասարակական կազմակերպություն պատասխանատու ենք այս հարցի իրականացման հարցում և ես ինձ լիովին պատասխանատու եմ համարում,բայց ցավոք սրտի ոչ բոլորը:Քանի որ ուսումնական չափորոշիչները,խոսքը մասնագիտական կրթության մասին է,ուսումնական ձեռնարկները,վերջերս են սկսել տոլման ներառել մասնագիտական կրթության մեջ,նախկինում այսպիսի բան չի եղել:Եվ այստեղ թուրք կամ ադրբեջանցի չի եղել,որ արգելի այս գործընթացը,մենք չենք կարևորել:Եվ այս մեր մշակութային ժառանգության մեջ միայն մեզ եմ մեղադրում:Մենք կարող ենք շատ աշխատել ու հիմա առիթն այդպիսին է:Ես միշտ բոլոր իմ ուսանողներին հորդորում եմ մի կարգախոսով մենք պետք է մեկ ժամ շուտ արթանանք ու ուշ քնենք,երկու քայլ ավել գցենք և  շատ տքնանք ու ջանանք,որպեսզի վերադառնանք մեր ակունքներին:Ազգային ավանդույթների պահպանումն է ի վերջո մեր միասնության ու հաղթանակի հիմքը:
-Արդյոք պատրաստվում եք ներկայանալ  հայկական տոլմայի ծագումնաբանության մասին դասախոսություններով մեր սփյուռքի հայրենակիցների համար
-Ես միշտ ներկայանում եմ ու պատրաստ բոլոր առիթներն օգտագործում եմ թե տոլմայի ու թե մեր ազգային խոհանոցի մասով,նրա զարգացման,ծագումնաբանության տոնածիսական փուլերի վերաբերյալ այն տեղեկատվությունն,որ մենք ունենք,մենք պետք է այնպես անենք,որպեսզի մեր հանրության մեջ հասունանա բոլորի մոտ,ես նախևառաջ կարևորում եմ նրանց իմացությունը:Ինձ համար օտարի կարծինքներն այնքան առաջնային չեն,քան մեր հասարակության յուրաքանչյուր անդամի:
-Արդյոք փառատոնի ընթացքում շրջելով տաղավարներով ներկայացուցիչների մոտ մրցակցություն եք նկատում
-Անշուշտ,իհարկե,մրցակցությունը միշտ շատ թեժ է եղել,և ժյուրիի ներկայությունը,նրա մասնակցությունը նկատել ենք:Սակայն,այնուամենայնիվ մենք տոլմա պատրաստող ու գնահատող ազգ ենք,գիտենք սրա վատ ու լավ կողմերը,սրա տարրատեսակները:Իհարկե մրցակցություն միշտ կա և լինելու է:
-Ինչպես է կատարվում փառատոնի հաղթողների ընտրությունը
-Այստեղ ժյուրի է մասնակցում և մրցույթի մասնակիցները մրցում են երեք անվանակարգերի մեջ՝ լավագույն համ,տեսք ու մտահաղացում ու խաղարկվում է գլխավոր մրցանակն,որը շնորհվում է այս անվանակարգերում առավելագույն միավորներ վաստակած թիմին:Իսկ անվանակարգերում հաղթողները պարգևատրվում են ոսկե,արծաթե ու բրոնզե մեդալներով,ինչպես նաև կա հանդիսատեսի համակրանք,որը եթե նույնիսկ ժյուրիի աչքից վրիպել է,այստեղ այն տաղավարն,որը դուր է եկել մարդկանց,այստեղ կան գաղտնի գնահատողներ,ովքեր կապ չունեն ժյուրիի հետ և այստեղ առանձին մեդալ խաղարկվում է որպես առանձին տաղավար:
-Իսկ ինչով այս տարվա փառատոնը տարբերվելու նախորդներից
-Եթե մենք չիրականացնենք փառատոնը,սգանք այս ամենի համար: Արդյոք մենք ողբում ենք ի մեռելոց,բայց արդյոք չպետք է կանչենք ի ապրողաց,չպետք է ոգևորել մեկմեկու,մենք աշխարհին չպետք է ցույց չտանք,որ նման արհավիրքներ եղել են ու այստեղից դուրս ենք գալիս էլ ավելի ուժեղացած:Մենք դեռ պետք է ամրապնդվենք,հզորանանք,կորցրածը հետ բերենք:Եվ այստեղ ուշադրությունը շեղելու հանգամանք չէ,այլ ընդհակառակը միավորվելու շարժառիթ է: Այս տարվա գեղարվեստական մասն այնպես ենք կազմակերպել,որպեսզի ոգեշնչող ու ոգիացնող երաժշտություն լինի այնտեղ,որպեսզի մենք նորից ոտքի կանգնենք: Մենք ուզում ենք ընդլայնել մեր պատմամշակութային կոթողների վերականգման աշխարհագրությունը,ինչ-որ միջոցառումներով նպաստել,որպեսզի մեր երկիրն ապագայում տեսանելի լինի զբոսաշրջության ոլորտում ու շրջանակում ավելի ցանկալի լինի բոլոր տեղերում:
-Ձեր մաղթանքը փառատոնի մասնակիցներին
-Ես ուզում եմ,որպեսզի մենք ձևակերպենք հստակ մի գաղափար,մասնավորապես՝ 2020 թվականի արհավիրքից հետո,2021 թվականին իրականացնել փառատոն,որն ոչ ոք չէր կարող:Սրա շուրջ մենք շատ ենք խորհել,քանի որ մեր համոզմամբ սրանից ավելի վատ վիճակում էլ ենք եղել,հարկավոր է թոթափել այս ամեն ինչը և պետք է առաջ նայենք: Պետք է համախմբվենք, դառնալ ավելին, հայ, հայրենասեր, ազգային,ավանդապաշտ:Սա միակ ճանապարհն է,որ կարող ենք թոթափել ու հառնենք փյունիկի նման:
 
Գարիկ Ավետիսյան

Լուսանկարները՝ Սիրարփի Կարապետյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր